ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 00:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 18 » Հեռանկարներ ու հնարավորություններ
13:03
Հեռանկարներ ու հնարավորություններ

Հայաստան–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ

«Հայաստան–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը համաձայնություն են տալիս։ Մենք տեսանք, որ ԵՄ հանձնաժողովն ու Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված էին հրապարակել, դա նշանակում է, որ գոնե երկու կողմերն էլ շահագրգռված են այն մոտակայում վավերացնելու հարցում»,–«Հայաստան– ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր. հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ «Ըստ երեւույթի համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է Ռուսաստանի եւ Եվրասիական միության այլ անդամների հետ, այնտեղից որեւէ բացասական արձագանք սպասել չի կարելի»,—ասել է նա։
Նա կարեւորել է, որ որեւէ ոլորտ գրեթե բաց թողնված չէ համաձայնագրում, տնտեսությանը բավականին մեծ ուշադրություն է դարձված, եւ եթե այդ կետերը իրականացվեն, հնարավորություն կա առողջացման ուղիով գնալու։
Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ Հայաստան—ԵՄ համաձայնագրի նախագիծը հրապարակվել է հասարակական լսումների կամ քննարկումների համար. «Երեւի թե այն հրապարակվեց նաեւ, որպեսզի առկա մտավախությունները եւ այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանում, փարատվեն»։
Նա նշել է, որ համաձայնագրի բովանդակության մասին տարբեր բաներ է կարդացել, բայց քանի որ հրապարակված չէր փաստաթուղթը, որեւէ բան ասել չէր կարող. «Լավ է, որ հասարակությունը գոնե տեսնում է, թե ինչի մասին է համաձայնագիրը։ Լավ է, որ գաղտնիության շղարշը բացվեց»։
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ համաձայնագրի նախագծի հրապարակումը նաեւ պայմանավորված է հայ հասարակության պահանջով. «Նաեւ աշխատեց այն գործոնը, որ հրապարակում ես ու դրանով այլ խաղացողների ցույց ես տալիս, որ սա է փաստաթուղթը, եթե ունեք ասելիք, ասեք այսօր»։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրն իր ժամանակին կստորագրվի. «Փաստաթղթի բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, որոնք իրենց նախկին սխալները, կարծում եմ, ուղղել են։ Դրույթները համաձայնեցված են եւ իսկապես չկան այնպիսիք, որոնք հակասում են ԵԱՏՄ անդամ Հայաստանին։ Լուրջ խնդիրներ չեն լինի, եթե լինեն էլ, կլինեն տեխնիկական բնույթի եւ լուծվող»։
Իսկ թե ինչպես կանդրադառնա Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա համաձայնագիրը, քաղտեխնոլոգը պատասխանել է. «Որեւէ կերպ չի անդրադառնա, կանդրադառնա միայն այն ժամանակ, երբ ՀՀ—ն չդառնա տնտեսապես զարգացած ու ինքնուրույն միավոր։ 
Ոչ ոք չի գալու այստեղ ինչ—որ բան արտադրի ու մեր փոխարեն արտահանի։ Ցանկացած միություն մենք պետք է դիտարկենք որպես հնարավորություն՝ սեփական երկրի արտադրանքը այս կամ այն ձեւով այդ միությունների շուկաներում վաճառելու։ Այսօր մենք անգամ ԵԱՏՄ շուկան չենք կարողանում քիչ թե շատ լուրջ օգտագործել, քանի որ բավականին քիչ արտադրատեսակներ ունենք, որպեսզի կարողանանք արտահանել»։
Նրա խոսքով՝ գուցե պայմանագրի ստորագրումից հետո փոքր—ինչ դյուրին դառնա Եվրոպա տուրիզմի նպատակով մեկնելը, բայց գլոբալ առումով առայժմ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգա դրա հաջողությունները։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 349 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024