ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 10:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 27 » Հետեւողականորեն զարգացնել սերտ համագործակցությունը
15:17
Հետեւողականորեն զարգացնել սերտ համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։
Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը եւ համոզմունք հայտնել, որ նման բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցություն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա։
Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարեւորում է եւ պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետեւողականորեն զարգացնել սերտ համագործակցությունը՝ իր ներդրումն ունենալով երկու երկրների միջեւ կապերի խորացման գործում։
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել ընթացիկ տարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության ծավալների աճը եւ կարեւորել այն պահպանելու ու ամրապնդելու ուղղությամբ ջանքերը։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում երկկողմ կապերի նման մակարդակը պարտավորեցնող է։ Հանրապետության նախագահը խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորել է նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցնելու տեսանկյունից։
Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին՝ ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաեւ հայ—վրացական հարաբերությունների խորացման գործում։
Հայաստանի նախագահը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրներն ունեն ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ, եւ սերտ փոխգործակցությունը լավագույն ձեւն է արդյունավետ լուծումներ գտնելու համար։
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաեւ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը։
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի հուշամատյանում։
«Նախատոնական այս օրերին բարեկամ Վրաստան իմ հերթական պաշտոնական այցը լավ առիթ է բարեմաղթանքի տողեր գրելու Վրաստանի խորհրդարանի՝ ինձ արդեն քաջ ծանոթ այս հուշամատյանում։
Հավատացած եմ, որ մեր խորհրդարաններին մեծ առաքելություն է վերապահված դարերից սերող մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում. չէ՞ որ Հայաստանում եւ Վրաստանում անցկացված սահմանադրական փոփոխություններով վերաիմաստավորվեց երկու խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Ուստի մաղթում եմ, որ վերջին շրջանում նոր շունչ ստացած մեր միջխորհրդարանական կապերը տարեցտարի առավել սերտանան, ընդլայնվեն ու խորանան՝ դառնալով եւս մեկ շարժիչ Հայաստանի ու Վրաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Կեցցե՛ն հայ եւ վրաց եղբայրական ժողովուրդները»,–գրել է նախագահը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024