ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 24 » ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությանը
13:55
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությանը

քառորդ դարը բոլորած հայ—ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առեւտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առեւտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ—ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ առեւտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը։
Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը եւ ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան–ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին առեւտրի ու ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք կարեւորվեց առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024