ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 6 » ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
09:23
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական եւ բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ—ամերիկյան գործընկերային հարաբերությունները եւ կարեւորեց բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց, որ անցյալ ամիս Երեւանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրայան ՄաքՖիթերսը նշեց. «Տնտեսական եւ առեւտրային կապերն օգնում են ձեւավորել միավորումներ ու գործընկերություններ, եւ ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առեւտրի ծավալների ընդլայնմանը եւ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը։ Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո ընձեռված հնարավորություններից»։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին առեւտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդլայնմանն առնչվող հարցեր, կարեւորեցին առեւտրի եւ ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի եւ հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը հնարավոր կլինի համատեղ քայլերով առավել արդյունավետ օգտագործել։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 9 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018