ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 25 » ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
09:43
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում եւ նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու եւ բարձրացնելու, ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ԵԱՀԿ—Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում։ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը՝ նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է։
Էդվարդ Նալբանդյանը եւ Արգո Ավակովը քննարկեցին Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 403 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024