ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
18:37
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի շրջանավարտներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին զանգի առթիվ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով:
Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Լինելով Հայաստանի անկախ հանրապետության սերունդ` դուք կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ: Եվ ես վստահ եմ` դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները, մեր երիտասարդ ժողովրդավարության շարժիչ ուժը:
Սիրելի շրջանավարտներ,
Կրկին շնորհավորելով Ձեզ, Ձեր ծնողներին և ուսուցիչներին այս հանդիսավոր օրվա առթիվ` մաղթում եմ հաջողություններ բոլոր բարի ու նվիրական նախաձեռնություններում:
Բարի երթ դեպի նոր կյանք:
Լավագույն ցանկություններով` 
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնան
Կատեգորիա: Մարզային | Դիտումներ: 685 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024