ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 20 » ՀՀ—ԵՄ համաձայնագիրը կվավերացվի ապրիլի սկզբին /Այնուհետեւ Լեհաստանը կսկսի վավերացման գործընթացը եւ նույնը կհորդորի ԵՄ երկրներին/
10:17
ՀՀ—ԵՄ համաձայնագիրը կվավերացվի ապրիլի սկզբին /Այնուհետեւ Լեհաստանը կսկսի վավերացման գործընթացը եւ նույնը կհորդորի ԵՄ երկրներին/

«Առաջին անգամ մեր երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները միասին աշխատեցին ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ»,–ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստից հետո Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Մեր համատեղ աշխատանքը կոնկրետ նվիրված էր մի շարք կարեւոր հարցերի, մասնավորապես ԵՄ—Հայաստան համաձայնագրի վավերացման տեմպերին լեհական խորհրդարանում, նվիրված էր տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, մասնավորապես Հարավային Կովկասում իրավիճակին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Քննարկել ենք նաեւ ԵՄ հետ վիզաների ազատականացման ռեժիմի բանակցությունների քաղաքական մեկնարկի հնարավորությունը»,–ասաց Աշոտյանը՝ նշելով, որ հետաքրքրված են կառավարության հանդեպ խորհրդարանական վերահսկողության լեհական փորձով։
Լեհ գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում միասին ստորագրվել են համատեղ հայտարարություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը, հայ—լեհական երկկողմ հարաբերություններին, ԵՄ—ի հետ ծավալվող գործընկերությանը։
Մարեկ Ռոցկին ընդգծեց, որ այդպիսի նիստերը հնարավորություն են տալիս ինչպես զարգացնելու երկկողմ հարաբերությունները, այնպես էլ իրավիճակը ներկայացնելու միջազգային հարթակում։
«Շատ կարեւոր է, եւ շատ գնահատված ենք զգում, որ մեր հայ գործընկերները Լեհաստանն են ընտրել որպես փորձի փոխանակման աղբյուր։ Պարտավորված ենք զգում եւ հնարավորինս ամեն ինչ կանենք՝ առավել սահուն դարձնելու ձեր եվրաինտեգրման ճանապարհը»,–նշեց Ռոցկին։
Նա հայկական պատվիրակությանը հրավիրեց Վարշավա՝ հետագա աշխատանքները շարունակելու նպատակով։
Անդրադառնալով ՀՀ—ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետներին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այն ուժի մեջ կմտնի հատվածաբար. «Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։ Ամենայն հավանականությամբ՝ այն կվավերացվի ապրիլի 10—ի նիստին»։
Հարցին, թե հնարավոր չէ՞ր համաձայնագիրը վավերացնել այս քառօրյայի ընթացքում, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանը պետք է տար եզրակացություն, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանը մարտի 16—ին տվել է այդ եզրակացությունը, որից հետո միայն համապատասխան օրենքը սահմանված ժամկետներում կգա խորհրդարան, կքննարկվի եւ կվավերացվի։ Օրենքները չենք կարող ընդունել օրենսդրության խախտումով»։
Ռոցկին նշեց, որ Հայաստանի կողմից վավերացումից հետո Լեհաստանը հնարավորինս արագ կսկսի վավերացման գործընթացը, կմիջնորդի, որպեսզի ԵՄ—ի մյուս պետություններում եւս վավերացման գործընթացը արագացվի։
«Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, բայց մենք պարտավորվել ենք, որ կսկսենք քննարկել այդ հարցը առաջիկայում»,–ասաց Մարեկ Ռոցկին՝ անդրադառնալով ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում վիզաների ազատականացման հարցին։
Նա շեշտեց, որ հնարավորինս արագ ժամկետներում կփորձեն ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը՝ առանց վիզային ռեժիմի, ապահովել Եվրամիության տարածք։
«ՀՀ ԱԺ պատվիրակության հետ քննարկման ժամանակ վիզաների ազատականցման հարցը մեր առաջնային խնդիրներից էր»,–նկատեց նա։
Արմեն Աշոտյանը հավելեց. «Քանիցս բարձրաձայնվել է, որ Հայաստանը կարող է Լեհաստանը դիտարկել որպես հայկական շահերի դեսպան ԵՄ—ում»։
Նշենք, որ նախօրեին՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ԱԺ Հայաստան—Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի եւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Լեհաստանի Սենատի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
Մարեկ Ռոցկին, ցավակցություն հայտնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության համար, նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների նկատմամբ նախորդ դարում իրականացվել են դաժան ոճրագործություններ եւ հավելել, որ ամեն ինչ պետք է անել, որ երկու երկրների նոր սերունդը խաղաղ ճանապարհով կերտի իր ապագան։
«Տպավորված եմ։ Դժվար է այստեղից անտարբեր դուրս գալ»,–ասել է Մարեկ Ռոցկին։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 292 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024