ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.09.2017, 22:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » ՀՀ—ԵՄ համաձայնագիրը շուտով կստորագրվի
10:30
ՀՀ—ԵՄ համաձայնագիրը շուտով կստորագրվի

Երկու—երեք փուլից բանակցությունները կավարտվեն, եւ ԵՄ—ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգերին.
«ՀՀ—ԵՄ բանակցությունների ավարտից հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը»,—ԱլԳ երկրների պատվիրակությունների ղեկավարների, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան–Կրիստոֆ Բեյաղի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին։
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբերին։ Այս ընթացքում կողմերն անցկացրել են բանակցային վեց փուլ, որոնք հաջող են եղել։ Իսկ բանակցային հաջորդ փուլը կկայանա այս տարվա դեկտեմբեր ամսին. «Եվս երկու—երեք փուլից կավարտենք բանակցությունները, չեմ կարծում, որ ավելին պահանջվի։ Երբ ավարտենք բանակցությունները, ՀՀ—ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը։ ԵՄ—ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա։ Վստահ ենք, որ այդ գործընթացն արագ կլինի, ԵՄ—ն եւս պատրաստ կլինի ստորագրել, եւ մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը։ Ամենակարեւորն այն է, որ ցանկանում ենք, որպեսզի նոր համաձայնագիրը հնարավորինս լիակատար արտացոլի այն որակը, խորությունը, հարաբերությունների այն ծավալը, որ մենք ունենք։ Դրա վրա ենք աշխատում եւ պետք է դա ավարտին հասցնենք։ Դա շատ շուտով է լինելու, ինչպես ասաց պարոն Հանը»։
Հարցին, թե ինչո՞վ է բանակցվող փաստաթուղթը տարբերվում երկու տարի առաջ չստորագրված ասոցացման համաձայնագրից, Է. Նալբանդյանը պատասխանեց, որ ցանկություն կա ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ առավելագույնը։ Նախարարը նաեւ հիշեցրեց, որ ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ ԵՄ հանձնակատար Էշթոնի հետ փոխանակել էին նամակներ, որտեղ հստակ նշվում էր, որ, այո՛, պատրաստ են գնալ բոլոր ուղղություններով՝ նկատի ունենալով ՀՀ պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում։
Յոհաննես Հանը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը մյուս տարվա ընթացքում կավարտեն բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ, որից հետո ԵՄ—ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգային գործողություններին ԵՄ անդամ 28 երկրների մասնակցությամբ։
«Չեմ տեսնում, թե ինչպես պետք է «Brexit»—ն անդրադառնա ԵՄ—ի եւ արեւելյան հարեւանների հետ հարաբերութունների վրա»,–ասաց Յոհաննես Հանը՝ անդրադառնալով բրիտանական «Brexit—»ի ազդեցությանը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի վրա։
«Ըմբռնում կա, որ «Արեւելյան գործընկերության» երկրները կարեւոր հարեւաններ են, համագործակցել ենք ու կհամագործակցենք, ինչը հաստատվեց վերջերս ԵՄ անդամ երկրների բոլոր 28 նախարարների կողմից։ Ընդհակառակը, միասնական ընկալում կա, որ մեզ բարիդրացիական հարաբերություններ են անհրաժեշտ ԱլԳ երկրների հետ»,–վստահեցրեց նա։
Ժան—Կրիստոֆ Բեյաղն ասաց, որ արեւելյան գործընկերությունը կարեւոր է թե իրենց՝ ԵՄ երկրների համար եւ թե այն վեց պետությունների համար, որոնք արեւելյան գործընկերության մասնակից են։ «Մենք հավատացած ենք, որ ԵՄ—ն կարող է կամուրջ լինել Եվրոպայի 28 եւ ԱլԳ 6 պետությունների միջեւ։ Մինչեւ հաջորդ տարվա գագաթնաժողովը կարող ենք այսօրվա հանդիպումը համարել հերթական քայլ։ Այսօրվա հանդիպումը Հայաստանում ինչ—որ բան փոխել է»,–ասաց նա։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 39 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017