ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 12 » ՀՀ–ԵՄ համագործակցության զարգացման հարցեր /Վարչապետի եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպման առանցքում/
10:41
ՀՀ–ԵՄ համագործակցության զարգացման հարցեր /Վարչապետի եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպման առանցքում/

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով եւ ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում։ Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ եւ հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի եւ զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար։ Կարեւորելով նաեւ կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի եւ բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի, երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում։ Այդ առումով կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. դրանում կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ։ «Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների եւ բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաեւ աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարեւոր են։ Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,–նշել է Կարեն Կարապետյանը։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են ՀՀ վարչապետի եւ կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով եւ ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին։ Դեսպանը շեշտել է, որ ԵՄ–ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել մեր երկրին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման նպատակով։ Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ պարոն Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ միջոցառումներով եւ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Դեսպանը կարեւորել է նաեւ ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017