ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 20 » ՀՀ—ն չի գտնվում այնտեղ, որտեղ նախկինում էր /Ամերիկյան հանդիպումներում լուրջ համագործակցության հիմքեր են դրվել/
10:17
ՀՀ—ն չի գտնվում այնտեղ, որտեղ նախկինում էր /Ամերիկյան հանդիպումներում լուրջ համագործակցության հիմքեր են դրվել/

 

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը ԱՄՆ համարում եմ չափազանց կարեւոր»,—ՀՀ ԱԺ Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չափանիշը օրակարգի հագեցվածությունն էր եւ քննարկվող հարցերի լայն շրջանակը։
Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» խմբակցություն) եւս կարեւորելով այցը, ասաց, որ իրենք փորձել են ներկայացնել ՀՀ—ի արտաքին քաղաքականության օրակարգը, նոր մարտահրավերները, խնդիրները. «Ես ուղղակի վստահ եմ, որ այս հանդիպումներն իրենց արդյունքներն ուշացնել չեն տա, քանի որ մի շարք ուղղություններով իսկապես լուրջ համագործակցության հիմքեր դրվեցին»։
Պատվիրակության մյուս անդամ Էդմոն Մարուքյանն («Ելք» խմբակցություն) էլ ասաց, որ ի տարբերություն իր առանձին ունեցած այցերի, նկատելի էր, որ հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շատ է խոսվում արդեն Հայաստանի խնդիրների, ՀՀ—ի առջեւ ծառացած մարտահրավերների մասին, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա։
Արփինե Հովհաննիսյանը խոսեց «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրում Հայաստանի ներգրավումը վերականգնելու հնարավորության մասին։
«Վստահ եմ՝ ոչ մեկս չունեինք ակնկալիք, որ պետք է գնայինք եւ անմիջապես վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերած վերադառնայինք։ Այստեղ մեր խնդիրը ներկայացնելն էր բարեփոխումների ողջ ընթացքը եւ այն քայլերը, որոնք կատարել ենք։ Մենք վստահություն ունեինք, որ ընկալումը կար, որ Հայաստանը չի գտնվում այնտեղ, որտեղ նախկինում էր։ Հայաստանը շարժվում է առաջ։ Ոչինչ չի սկսվում եւ ոչինչ չի ավարտվում այս այցելությամբ։ Սրան պետք է հետեւեն այլ հանդիպումներ, պետք է ամենօրյա ծանր աշխատանք տանել»,—ասաց Արփինե Հովհաննիսյանը։
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ փաստեց, որ ԱՄՆ հայերը շատը էին հետաքրքրվում տնտեսական հարաբերությունների, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակականության մասին։ «Հայաստանի այսօրվա բարեփոխումների անցումային փուլը, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը ներկայացվեց։ Այս փուլում, երբ մենք գնում ենք արմատական բարեփոխումների, կարեւոր է, որ ԱՄՆ—ն սա տեսնի ու աջակցի»,–ասաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ ԱՄՆ—ն ամեն տարի ՀՀ—ին եւ ԼՂՀ—ին ֆինանսական աջակցություն է տրամադրում. «Կոնգրեսականների հայկական խումբը՝ մոտ 150 պատգամավոր, առաջարկություններ է ներկայացրել Կոնգրեսի հանձնաժողովին, որ հաջորդ տարի էապես ավելանա ՀՀ—ին եւ Արցախին տրամադրվող աջակցությունը, տեսնենք ինչպես կլինի։ 36 կոնգրեսականներ առաջարկել են էապես մեծացնել օգնությունը, ինչպիսին կլինի հանձնաժողովի որոշումը՝ կտեսնենք։ Կարեւոր է, որ մենք այս խնդրով ունենք բարեկամներ, աջակիցներ»։
Լրագրողների դիտարկմանը, թե հանրությունը արդյունք է ակնկալում, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Խորհրդարանական դիվանագիտություն եւ արդյունք ասելով՝ չենք հասկանում ստորագրված փաստաթուղթ կամ գրպաններս դրված գումար, որը վերադառնալուց հետո մեզանից կարող են պահանջել, որ բաժանենք։ Ես արդյունք կարող եմ համարել նաեւ պատվիրակության հանդիպումները բարձր մակարդակի պաշտոնյաների հետ, որտեղ մենք կարողացել ենք լսելի դարձնել մեր տեսակետները»։
Նա ավելացրեց. «Մենք շատ ազնիվ ենք եղել։ Ի դեպ, մենք ազնիվ ենք լինում ոչ միայն Վաշինգտոնում, նաեւ Մոսկվայում՝ մեր մյուս գործընկերների հետ։ Մեր հաջողության բանաձեւը պարզապես մեր շիտակությունն ու ազնվությունն է։ Երբ այդպես ես վարվում՝ ընկալում միանշանակ ունենում ես, որեւէ մեկը երկընտրանքի առջեւ չի կանգնեցնում։ Մենք ԱՄՆ—ում ասել ենք, որ ՌԴ—ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ՀՀ—ն իր արտաքին քաղաքականությունը, առհասարակ իր շահերն ու գերակայությունները կառուցում է իր ազգային շահի վրա։ ԱՄՆ—ն մեզ բարեկամ երկիր է, եւ մենք մեր հարաբերությունները տարիներ շարունակ կառուցում ենք՝ ելնելով այդ պարզ ճշմարտությունից»։ 
Նա ասաց, որ ընկալումն այնպիսին է, որ մենք, լինելով փոքր պետություն, կարողանում ենք առաջնորդվել մեր ազգային շահով՝ խուսափելով դառնալ մարտի թատերաբեմ, հայտնվել որեւէ բախման կիզակետում, եւ մեզ դա հաջողվում է։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հայ—ռուսական հարաբերությունները ամերիկյան գործընկերների կողմից բազմիցս դրվել են սեղանին. «Մեզ հաջողվել է ներկայացնել, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական օրակարգն ունեցող երկիր է՝ ունենալով զգայուն խնդիրներ, զգայուն մարտահրավերներ, որոնց հետ պետք է հաշվի նստել»։
Աղվան Վարդանյանն էլ նշեց. «Երբ ազնվորեն ներկայացնում ես քո դիրքորոշումը, քո ազգային, պետական շահը, ընկալումն ակնհայտ է…Որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել, թե մենք ինչու ենք բարեկամություն անում կամ հարաբերություններ ունենում այս կամ այն երկրի հետ։ Սա մեր խնդիրն է, եւ չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկը՝ Արեւմուտք, Արեւելք, Հյուսիս, Հարավ, փորձի մեզ պարտադրել իր առաջնահերթությունները»։
Հարցին՝ ԱՄՆ—ում խոսե՞լ են Սերժ Սարգսյանի՝ 4 մլն—անոց Հայաստան ունենալու ծրագրի մասին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ ծրագրի մասին մանրամասն քննարկում չի եղել. «Ընդհանուր առմամբ իրենք հետեւում են հայրենիքում կատարվող իրադարձություններին, կապրենք՝ կտեսնենք»։
Անդրադարձ կատարելով ԼՂ հակամարտությանը՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ շփման գծում լարված իրավիճակի պատճառն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է, որը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը։ Նրա խոսքով, անվտանգության պահպանման հարցում կարեւոր դեր ունի Մինսկում, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների պահպանումը։
«Հայկական կողմը մշտապես հանդես է գալիս հրադադարի ռեժիմի պահպանման օգտին, սակայն դա, կարծես թե, չի բխում Բաքվի շահերից»,—ասաց Հովհաննիսյանը։
Խոսելով հայ–թուրքական արձանագրությունների չեղարկման մասին՝ խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ հայկական կողմն արել է ամեն հնարավորն այդ արձանագրությունների վավերացման համար, սակայն Անկարան տապալել է բոլոր ջանքերը։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024