Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 11 » ՀՀ—ն պատրաստակամ է շարունակել կառուցողական քայլերը /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին/
14:48
ՀՀ—ն պատրաստակամ է շարունակել կառուցողական քայլերը /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին/
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Հանրապետության նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ եւ ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, եւ մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը։ Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ։