ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 13 » ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ ԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը
19:17
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ ԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ։
Երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ եւ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԽ դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման եւ զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ—ին կարեւոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 460 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024