ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 9 » ՀՀ նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահին
10:32
ՀՀ նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին։
Ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ նախագահն ընդգծել է, որ այն եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ—տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ բանկը մեր երկրում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաեւ տնտեսական բարեփոխումների եւ մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող հուսալի գործընկեր։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ հաստատված գործընկերությունը կպահպանի ձեւավորված դրական ավանդույթներն ու փորձը, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան՝ լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները եւ քաղաքականության առաջնահերթությունները։
Երկուստեք կարեւորվել է Հայաստանում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման միջոցով ապահովելով կայուն տնտեսական աճ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանը հետեւողական է լինելու։
Հիշելով, որ դեկտեմբերի 7—ը Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, Համաշխարհային բանկի փոխնախագահը նշել է, որ ՀԲ—ն Հայաստանում իր ծրագրերն սկսել է իրականացնել երկրաշարժից տուժած բնակավայրերում վերականգնողական ծրագրերի իրականացմամբ եւ հետագա տարիներին հաջողությամբ զարգացրել է փոխգործակցությունը՝ ընդգրկելով Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներ։ «Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի հետ մեր գործընկերության 25—ամյակը եւ մենք այժմ այն ոլորտներում, որտեղ կարող ենք հաջողությամբ իրագործել մեր նոր ծրագրերը, իրականացնում ենք ախտորոշման, գնահատման ծրագիր։ Վստահեցնում եմ, որ ՀԲ—ն իր լավագույն ջանքը կներդնի աջակցելու Հայաստանին՝ նրա առաջընթացի գործում»,–ասել է ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 253 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024