ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27 » ՀՀ նախագահը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ—ի, ՌԴ—ի ու Չինաստանի ղեկավարների հետ
18:10
ՀՀ նախագահը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ—ի, ՌԴ—ի ու Չինաստանի ղեկավարների հետ


Կորեայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ—ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ու Հուն Ձինթաոյի հետ, հաղորդում է «Panorama.am»—ի թղթակիցը։
Գագաթնաժողովին մասնացելու նպատակով Սեուլ են ժամանել 53 երկրի եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Սեուլում կայացել է պատվիրակությունների դիմավորման արարողություն, որից հետո երկրների ղեկավարները մասնակցել են աշխատանքային ճաշի, որտեղ քննարկել է Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթնաժողովից հետո ոլորտում գրանցված առաջընթացը։
Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, այն կմեկնարկի մարտի 27—ին։ Միջոցառման ընթացքում, որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է, մասնակիցները կքննարկեն հարցեր՝ կապված միջուկային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի միջոցների, միջուկային նյութերի եւ նրանց հետ կապված օբյեկտների պաշտպանության, ինչպես նաեւ միջուկային նյութերի ապօրինի շրջանառման կանխման հետ։
Հիշեցնենք, որ միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը կայացել էր 2009 թվականի ապրիլին՝ Վաշինգտոնում։ Այն ժամանակ նախագահ Օբաման առաջարկել էր բարձր մակարդակով ուշադրության կենտրոնում պահել միջուկային անվտանգության հարցը՝ դասեր քաղելով միջազգային ահաբեկչության սպառնալիքներից։ Վաշինգտոնում հիմնական շեշտը դրված էր միջուկային զենքի չտարածման եւ այդ տիպի սպառազինություններից հրաժարվելու հարցերին։ Վաշինգտոնյան գագաթնաժողովին մասնակցում էին 47 երկրների եւ երեք կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ եւ Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԷՄԳ) ղեկավարներ։ Դրանք այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ոլորտին՝ իրենց տարածքում ունեն միջուկային օբյեկտներ, միջուկային նյութեր կամ դրանց հետ առնչվող այլ օբյեկտներ ու խնդիրներ։
Սեուլում ընթացող գագաթնաժողովի մասնակիցների թիվը՝ նախորդ անգամվա հետ համեմատած, համալրվել է երեքով։ Հարավային Կորեան որպես կազմակերպիչ երկիր, իր կողմից հրավերներ է ուղարկել Դանիային, Լիտվային եւ Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է գագաթնաժողովը Հարավային Կորեայում անցկացնելուն, ապա փորձագետները դրանում հստակ քաղաքական որոշում են տեսնում։ Միջազգային հարաբերությունների օրակարգում է Կորեական թերակղզում միջուկազերծ տարածք հաստատելու հարցը։ Հյուսիսային Կորեան, որ նախկինում միջուկային զենքի փորձարկումներ է իրականացրել, այս հարցում միջազգային հանրության հետ դժվարին երկխոսության մեջ է։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 473 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024