ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 11:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 23 » ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
15:57
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախօրեին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները եւ ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում եւ քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան—Եվրոպական միություն շրջանակային համաձայնագրում։
Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը։
Հյուրի խնդրանքով ներկայացնելով պետական սահմանին եւ արցախա—ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը եւ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը։ «Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը՝ իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետեւանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը»,–նկատել է Վիգեն Սարգսյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարեւորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցության մի շարք օրակարգային հարցեր եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018