Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաuտանի Հանրապետության վարչապետ է նշանակել Տիգրան Սարգսյանին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել uտորագրման պահից։ Մինչ այդ, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով։ Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը, «Հանրապետականից» (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|