ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 27 » ՀՀ ԶՈԻ ավիացիան 25 տարեկան է /«Էրեբունի» օդանավակայանում ցուցադրվեցին բարձրագույն պիլոտաժի հնարքներ/
14:38
ՀՀ ԶՈԻ ավիացիան 25 տարեկան է /«Էրեբունի» օդանավակայանում ցուցադրվեցին բարձրագույն պիլոտաժի հնարքներ/

Երեկ հանդիսավորությամբ նշվեց ՀՀ զինված ուժերի ավիացիայի կազմավորման 25—ամյակը։
Զինված ուժերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ կատարեցին՝ երկնակամարում ցուցադրելով բարձրագույն պիլոտաժի հնարքներ ու այլ հմտություններ։ Այնուհետեւ «Էրեբունի» օդանավակայանում օդաչուներն ու պարաշյուտիստները երկնքում պատկերեցին Հայոց եռագույնը։
Միջոցառման սկզբում իրենց վարպետությունն օդում ցուցադրեցին հայ օդաչուները, ովքեր ռազմական ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով ցուցադրական թռիչքներ կատարեցին։ Այնուհետեւ պարաշյուտներով երկնքից ցած իջան ԶՈւ ավիացիայի վարչության որոնողափրկարարական եւ պարաշյուտադեսանտային ծառայության մարտիկները։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ջերմորեն շնորհավորելով նշված ուժերի տոնը, ասաց, որ սեփական զինուժ եւ ռազմական ավանդույթներ ունեցող աշխարհի բոլոր ժողովուրդների համար ռազմական ավիացիան հպարտության եւ ոգեւորության աղբյուր է, ինչպես նաեւ սեփական երկրի պաշտպանվածության, երկրի մարտունակության եւ հզորության խորհրդանիշ։
Նրա խոսքով՝ հայկական ռազմական ավիացիայի տարեդարձը մեր զինվորական տոնացույցում առանձնահատուկ եւ պատվավոր տեղ է զբաղեցնում։ «Սա մի յուրատեսակ տոն է, որն առիթ է հետադարձ հայացք նետելու, վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժեւորելու ունեցած ձեռքբերումները եւ սահմանելու նոր նշաձող առավել նշանակալի ձեռքբերումների հասնելու համար։ Այս տոնը նաեւ մեր ամբողջ հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է կազմավորվել հայկական ավիացիան»,–ասաց Վ. Սարգսյանը՝ մաղթելով խաղաղ երկինք, անսպառ եռանդ եւ շարունակական ձեռքբերումներ։
Նախարարի խոսքով՝ հայկական ավիացիայի մասին խոսելիս անհնար է չհիշել զորատեսակի նվիրյալներին, թոշակի անցած, բայց իրենց աջակցությամբ մեր կողքին մնացող վետերաններին, ովքեր ջանք չեն խնայում զորատեսակի պատիվը բարձր պահելու համար։ Սարգսյանը նշեց, որ այս մարդկանց, նրանց ղեկավարների ու ընկերների ջանքերի շնորհիվ է, որ ստեղծվեց ռազմական ավիացիային սնուցող երակը՝ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը։ Նա ընդգծեց, որ ներկայումս ռազմական ավիացիայի նվաճումների փոխանցիկ դրոշը երիտասարդների ձեռքում է։
«Հպարտ եմ, որ համալսարանը կարելի է անվանել հետազոտական համալսարան, քանի որ այսօր այնտեղ նախագծված եւ ստեղծված սարքերն են համալրում մեր ԶՈՒ կարիքները։ Հույսով եւ հավատով սպասում ենք նրանց թարմ գաղափարներին, որոնք ծնունդ կտան զորատեսակի նորանոր ձեռքբերումներին»,–ասաց Վիգեն Սարգսյանը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ—լեյտենանտ Մովսես Հակոբյանի վստահեցմամբ՝ հայկական ռազմական ավիացիայի անձնակազմը լավ պատրաստված է։
«Հայկական ռազմական ավիացիան ձեւավորվել է հայկական բանակին զուգահեռ։ Այն արդյունքները, որոնք մենք տեսանք մեր օդաչուների կողմից, փաստում են, որ ունենք լավ պատրաստված անձնակազմ՝ պատրաստ աջակցելու համազորային ստորաբաժանումներին»,–ասաց Հակոբյանը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—լեյտենանտ Ստեփան Գալստյանն էլ վստահեցրել է, որ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ու ապագայում հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց ծանրակշիռ ներդրումն ունենալ երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում։
Ավիացիոն զորատեսակի կազմավորման 25—րդ տարեդարձին նվիրված հանիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ պարգեւատրել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների։
Տոնական միջոցառումը եզրափակվել է ռազմաօդային ուժերի զինանձնակազմի հանդիսավոր քայլերթով։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 370 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024