ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 10 » ՀՀԿ 13-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ
18:06
ՀՀԿ 13-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթեց "Քեզ համար, Հայաստա'ն” կարգախոսով: Ինչպես միշտ, այս տարիներին ևս, Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության և մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում: Հինգ տարի  շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը:
Չնայած արտաքին մարտահրավերներին ու ներքին բարդություններին` հետևողական ու դժվար աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է`
- պահպանել պետության կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում,
- բացել քաղաքական համակարգը` մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը,
- փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և վերականգնել ընդդիմախոսների` այլ կարծիք ունենալու իրավունքը,
- ցուցաբերել նախաձեռնողականություն և հստակություն տարածաշրջանային գործընթացներում` հանդես գալով որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ,
- Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ` շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը,
- ՀՀ համակողմանի աջակցությամբ` ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը,
- նոր սպառազինության և տեխնիկայի ներդրմամբ` հզորացնել մեր պաշտպանական ներուժը:
Վստահաբար, մենք շարունակելու ենք պահպանել և ամրապնդել ձեռք բերվածը:
Ներկա իրողությունները վկայում են, որ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ Հայաստանի շարունակական զարգացման համար, և ՀՀԿ-ն պատրաստ է բազմապատկել ջանքերը` երկրի հետագա առաջընթացն ապահովելու ուղղությամբ:
"Քեզ համար, Հայաստա'ն'' կարգախոսի ներքո մենք Հայաստան պետության կայացումն ենք ապահովել` հասարակական համակեցության հիմքերն ամրացրել ու աշխարհում մեր երկրի դիրքն ամրապնդել: Այսուհետ ՀՀԿ-ն իր գործունեությունն առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էինք` քեզ համար, Հայաստա'ն. այսուհետ ասելու ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:
Այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը զգալիորեն կախված են արտաքին գործոնների ազդեցությունից: Ապագայում դրանից հնարավորինս խուսափելու համար մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին, ինչը հիմնվում է տնտեսության նոր ոլորտների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` ապահովելով հավելյալ աշխատատեղերի ստեղծում:
Մենք գնում ենք համակարգային վերափոխման, քանզի ապագան վերափոխում է պահանջում: Եվ ապագան այդ վերափոխումն ապահովող ուժինն է: Բայց դրա համար պետք է նախևառաջ փոխվենք մենք` վերափոխման առաջամարտիկներս: Ու այս գիտակցությամբ է ՀՀԿ-ն ստանձնում Հայաստանի վերափոխումն իրականացնելու, առաջնորդելու առաքելությունը:
Առջևում խորհրդարանական ընտրություններ են, որոնք մենք դիտում ենք իբրև միջոց, գործիք` ազգի և պետության նպատակների իրագործման համար: Այս համոզմամբ` գալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մեր ժողովրդի դատին է ներկայանում տարիների հսկայական փորձով ու անընդհատ սնուցվող նոր ավյունով` որպես ազգային պահպանողական գաղափարների շուրջ համախմբված գործնապաշտ անհատների թիմ, որ նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն և իրականացնել համակարգային վերափոխում:
Այս առումով, մենք վերստին հրավիրում ենք բոլոր հայրենանվեր հասարակական, քաղաքական կառույցներին ու անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը Հայաստանի ընդհանուր վերափոխման ճանապարհին:
Իսկ վերափոխման համար, պիտի հավատալ. հավատալ մեր հավաքական ու անհատական կարողություններին, հնարավորություններին:
Այս հավատով` մենք պետք է հաղթահարենք հնի բացասական իներցիան և մեր կյանքում արմատավորենք նոր` դրական ավանդույթներ` 21-րդ դարի քաղաքակիրթ հանրությանը բնորոշ ավանդույթներ:
Մենք առաջնայնորեն պետք է հաղթահարենք մեր հասարակությանը համակած այն հիվանդությունը, որ կոչվում է կոռուպցիա: Այս ճանապարհին կիրառվելու են և՜ վիրահատական, և՜ մյուս բոլոր օրինական մեթոդները:
Մենք անհրաժեշտաբար պիտի փոխենք մեր վերաբերմունքը հայրենի պետության հանդեպ, մեր վարքը` փողոցում, ուսման և աշխատանքի վայրում: Փոխե'նք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն, փոխե'նք օրենքները, որ անկատար են: Փոխե'նք` դարձնելով ավելի լավը:
Բայց և ամեն մի փոփոխություն դեպի լավը` ինքնին ամրապնդում է հավատը: Ուրեմն, նաև փոխվե'նք, որ հավատանք: Սնուցե'նք մեր հավատը գործերով:

Մենք հավատում ենք մեր ազգի և պետության ներուժին և վճռական ենք փոխվելու ու փոխելու` հանուն մեր նվիրական իղձերի ու նպատակների իրականացման:
Հավատա'նք, և բոլորս միասին կփոխենք մեզ ու մեր երկիրը:

Հավատա'նք, որ փոխենք:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 605 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024