ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 13 » ՀՀԿ գաղափարախոսությունն ու եվրաինտեգրումը համադրելի են
18:08
ՀՀԿ գաղափարախոսությունն ու եվրաինտեգրումը համադրելի են

«ՀՀԿ 13—րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ծրագրային ելույթում եւս մեկ անգամ արժեւորվեց ազգային պահպանողական աշխարհընկալումը, դրա արդիականությունը։ Եվս մեկ անգամ ներքաղաքական դաշտին ու ամբողջ աշխարհին հասկանալի դարձավ, որ ՀՀԿ—ի եւ մեր երկրի բռնած քաղաքական կուրսը՝ եվրաինտեգրումը, ինչպես նաեւ մեր գաղափարախոսությունը՝ ազգային պահպանողականությունը, համադրելի են»,–անդրադառնալով ՀՀԿ 13—րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին, «Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ դրանով շատ ու շատ գործիչների եւ վերլուծաբանների հույսերը, ովքեր փորձում են այս աշխարհընկալումների մեջ հակադրություններ գտնել, հօդս ցնդեցին, ինչը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջերս ՀՀԿ—ն անդամակցեց Եվրոպայի ամենամեծ կուսակցությանը՝ ԵԺԿ—ին (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն)։
«ԵԺԿ—ն եւս դավանում է այդ գաղափարական արժեհամակարգին, որի հիմքում, իհարկե, ընկած են ընտանիքը, ազգային արժեհամակարգը, լեզուն պահպանելու հիմնադրույթները։ Փորձել հակասություն գտնել եվրոպական արժեհամակարգի, դեմոկրատական արժեհամակարգի եւ այն արժեհամակարգի մեջ, ինչին դավանում է ՀՀԿ—ն՝ իր ստեղծման օրից մինչեւ հիմա, շինծու եւ կեղծ փորձ է, որն ուղղված է խեղաթյուրելու մեր գաղափարախոսությունը եւ խոչընդոտելու փորձ՝ ՀՀ ինտեգրման գործընթացին»,–ասել է Է. Հովհաննիսյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 481 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024