ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 17:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » ՀՀԿ—ն կոալիցիա կկազմի ՕԵԿ—ի հետ /Եվ կստանձնի գործադիր իշխանություն ձեւավորելու պատասխանատվությունը/
16:38
ՀՀԿ—ն կոալիցիա կկազմի ՕԵԿ—ի հետ /Եվ կստանձնի գործադիր իշխանություն ձեւավորելու պատասխանատվությունը/

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստում ընդունվել է ՀՀԿ հայտարարությունը։ Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել քննարկված հարցերի վերաբերյալ։
«Մեր համագործակցությունը ՕԵԿ—ի հետ կշարունակվի կոալիցիայի շրջանակում եւ դա շատ բնական է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, դա բացառապես իրենց որոշումն է՝ որպես քաղաքական ուժ, դա իրենց ներքին խնդիրն է, եւ այստեղ մեկնաբանելու բան չկա»,–տեղեկացրել է Շարմազանովը։
Նրա խոսքերով, ԳՄ նիստի ընթացքում որեւէ կադրային փոփոխության, այդ թվում՝ վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնների, ինչպես նաեւ նախարարական պորտֆելների վերաբերյալ չի քննարկվել։
Շարմազանովը վստահեցրել է, որ որպես ԱԺ—ում մեծամասնություն կազմող ուժ՝ ՀՀԿ—ն կստանձնի թե՛ ԱԺ նախագահի, թե՛ կառավարության ղեկավարի պաշտոնները։
ՀՀԿ մամուլի խոսնակի հավաստմամբ, մինչեւ մայիսի 31—ը կգումարվի ՀՀԿ գործադիր մարմնի եւս մեկ նիստ, որի ժամանակ կքննարկվեն նոր ձեւավորվելիք կառավարության վերաբերյալ հարցեր։
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀՀԿ թեկնածուն միանշանակ լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվելու են Արմեն Աշոտյանը եւ Գագիկ Մելիքյանը, մայիսի 25–ին մեկնելու է Մոսկվա՝«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 479 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024