ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 24 » ՀՀԿ-ն փաստացի վայր դրեց ԱԺ-ում իր լիազորությունները
14:06
ՀՀԿ-ն փաստացի վայր դրեց ԱԺ-ում իր լիազորությունները

Նախագահը Ժնեւում մասնակցել է համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում՝ ՄԱԿ—ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD)՝ երկամյա պարբերականությամբ կազմակերպվող համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հոբելյանական՝ տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով։
Մինչ համաժողովի բացումը, հանրապետության նախագահը կարճատեւ զրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեի հետ, որին հանդիպել էր նաեւ վերջերս Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում։
Համաժողովի բացմանը ներկա են եղել Շվեյցարիայի, ինչպես նաեւ ՄԱԿ—ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի անդամ պետությունների, համաշխարհային գործարար համայնքի, ներդրողների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն։
Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների եւ կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար եւ ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի եւ ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու հնարավորությունները։
Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր երկրների բազմաթիվ անդրազգային կորպորացիաների, ազդեցիկ ներդրումային ֆոնդերի, խոշոր ընկերությունների ղեկավարների։
Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը հետեւել է ՄԱԿ—ի ներդրումների խրախուսման մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սարգսյանը։
Մրցանակների արժանացել են այն ընկերությունները, որոնք գերազանց արդյունքներ են գրանցել ՄԱԿ—ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ աղքատության դեմ պայքարի, որակյալ կրթության ու առողջապահության ապահովման, կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերի իրականացման գործում։ 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել հնդկական «Invest India» ընկերությանը։
Հայաստանի Հանրապետության նախագահն այնուհետեւ այցելել է Համաշխարհային ներդրումային hամաժողովի «Ներդրումային ավանում» բացված Հայաստանի տաղավար, որտեղ մեր երկրի ներդրումային միջավայրին, գրավչությանն ու մրցակցային առավելություններին զուգահեռ ներկայացված են նաեւ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առանձնահատկությունները։
Նախագահը ծանոթացել է տաղավարում ներկայացված նյութերին, զրուցել այցելուների հետ։
Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն եւ հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլերի» տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների եւ միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին։
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող ծրագրերը։
Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի եւ Արցախի զարգացմանը։
Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։ «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն եւ կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,—ընդգծել է հանրապետության նախագահը։ 
Նա նաեւ կարեւորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։ 
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ժնեւում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։
Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր։
Քննարկվել են նշված ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նրանց փորձը մեր երկրում ներդնելու, ինչպես նաեւ հայաստանյան ընկերությունների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություններին։
Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելելու եւ համագործակցության շուրջ կառավարության հետ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։
Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող եւ հեռանկարային ուղղությունները։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարող է շատ կարեւոր հանգույց հանդիսանալ ԵՄ—ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ, հատկապես որ դրա համար առկա են բոլոր պայմանները։ «Vertex Venture Holdings»–ը վենչուրային ֆոնդերի համաշխարհային ընկերություն է, որը գլխավորապես կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության ոլորտներում վենչուրային ներդրումների հնարավորությունների վրա։ «Swiss Sustainable Finance»,–ը միավորում է 110 անդամ եւ գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ շվեյցարական բանկերը։ Նրա գործունեությունն ուղղված է «մաքուր տնտեսության» գաղափարին եւ մաքուր ինդուստրիայի զարգացմանը, ինչն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար։ «Siemens Financial Services» ընկերության հետ քննարկվել է էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես նշվել է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է կամուրջ լինել դեպի եվրասիական շուկաներ։ 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում հանդիպել է նաեւ գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ—Յուրգեն Ռիխտերի հետ։
«Horasis»—ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը եւ կորպորացիաները։ «Horasis»—ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ։
Ֆրանկ—Յուրգեն Ռիխտերն առաջարկել է հանրապետության նախագահին՝ հաջորդ տարի Պորտուգալիայում կայանալիք «Horasis»—ի տարեկան հանդիպմանը հանդես գալ որպես հատուկ բանախոս։ Նախագահ Սարգսյանն իր հերթին առաջարկել է դիտարկել «Horasis»—ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ 
Զրուցակիցները կարեւորել են նաեւ համագործակցությունը հայաստանյան վերլուծական կենտրոնների հետ, ինչպես նաեւ համատեղ ծրագրերը կրթության ոլորտում։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024