ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.09.2017, 02:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 1 » ՀՆԱ տարեկան 7 տոկոս աճը հավանական է /Տնտեսագետներն առաջարկում են Հայաստանում վերականգնել արդյունաբերության նախարարությունը/
16:22
ՀՆԱ տարեկան 7 տոկոս աճը հավանական է /Տնտեսագետներն առաջարկում են Հայաստանում վերականգնել արդյունաբերության նախարարությունը/

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը հնարավոր է համարում Հայաստանում տարեկան ՀՆԱ 7 տոկոսանոց աճը։ Նրա խոսքով՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ արտահանում—ՀՆԱ հարաբերակցությունը 30 տոկոս կազմի, ներկայումս այն 15—16 տոկոս է։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշել է տնտեսագետը. «Մեր տնտեսության հիմնական նպատակն է ՀՆԱ 7 տոկոս տարեկան աճի ապահովումը։ Այս տարվա առաջին կիսամյակում ունենք 4 տոկոս աճ, այս իրավիճակում դա համարվում է բավարար, բայց հնարավորություն ունենք մինչեւ 7 տոկոսի հասցնելու»։
Նա Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւոր է համարել բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը՝ անկախ նրանից, որ Հայաստանն ինտեգրվում է ԵԱՏՄ—ին։ «Մեր տնտեսությունը զարգացնելու համար երեք ուղղությամբ պետք է աշխատենք՝ արտահանման կտրուկ աճ, ներքին շուկայի գրավում եւ զբաղվածության մեծացում։ Ներքին շուկայի գրավումը շատ մեծ ներուժ չունի, իսկ զբաղվածության մեծացումը փոքր երկրներում փոխկապակցված է արտահանման աճի հետ։ Որպեսզի տնտեսությունը զարգանա, արտահանում հարաբերած ՀՆԱ, պետք է լինի 30 տոկոս, հիմա 15—16 տոկոսի սահմաններում է։ ՀՆԱ տարեկան 7 տոկոս աճ ունենալու համար մենք պետք է հասնենք 30 տոկոս հարաբերակցության»,—նշել է Թավադյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արտահանումն ավելացել է (ԱՎԾ տվյալներով՝ 2016—ի հունվար—հունիսին 16.7 տոկոս արտահանման աճ է գրանցվել՝ ի համեմատ 2015—ի նույն ժամանակահատվածի)՝ Աշոտ Թավադյանը նկատել է, որ ԵԱՏՄ—ն է ընձեռել այդ հնարավորությունը՝ միեւնույն ժամանակ դա բավարար չհամարելով։ Դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես, Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման աճին, ըստ Թավադյանի, նպաստել են մաքսատուրքերից ազատումը, նշյալ գործառույթների պարզեցումը, ինչպես նաեւ ռուսական ռուբլու կայունացումը։ «Այն ծավալով, որ ԵԱՏՄ արտահանում է կատարվում, նույն ծավալով էլ Եվրամիություն է գնում, բայց այստեղ մենք հիմնականում գունավոր մետաղների հումք ենք արտահանում։ Մինչդեռ երկրների հիմնական խնդիրը պատրաստի արտադրանք արտահանելն է»,—ասել է տնտեսագետը։
Հայաստանի տնտեսության զարգացման ու ԵԱՏՄ—ի հետ ինտեգրացումը խորացնելու նկատառումով՝ Աշոտ Թավադյանն առաջարկել է Հայաստանում ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի, իսկ չմշակված հումքի վրա սահմանել մաքսատուրք։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը օգտավետ է՝ չնայած ծավալված բարդ գլոբալ ու տարածաշրջանային զարգացումներին, կարծում է «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի սոցիալ—տնտեսական զարգացման տվյալների մեջ երկու ցուցանիշ է գրավել փորձագիտական ակումբի ուշադրությունը։ «Առաջինը՝ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում Հայաստանից արտահանման աճի միտումներն են, որոնք կարող են շարունակական լինել։ ՀՀ կառավարությունը 2015—ին կատարել է որոշակի քայլեր, որոնք նպաստել են արտահանման ծավալների աճին, ու դրա արդյունքը երեւացել է 2016—ի առաջին ամիսներին։ Երկրորդը՝ արդյունաբերության ծավալների աճն է, որը եւս զարգացման միտում ունի, եթե դրա նկատմամբ լինի պետության՝ մասնավորապես, կառավարության շարունակական ուշադրությունը»,—ասել է Արամ Սաֆարյանը։
Նա հայտարարել է, որ Եվրասիական փորձագիտական ակումբը սատարում է ՀՀ կառավարության քայլերն այն ուղղությամբ, որ տնտեսության մեջ կառավարության ու պետության մասնակցության մասնաբաժինը մեծանա։ «Պետության մասնակցությունն այս պայմաններում միակ հնարավորությունն է ներգրավելու արտաքին, մասնավոր ու պետական ներդրումներ Հայաստանում արդյունաբերական որոշ ճյուղերի վերագործարկման ու գործարկման նպատակով։ Մենք նաեւ համամիտ ենք, որ գազի, նավթի գները ԵԱՏՄ—ում օր առաջ պետք է անցնեն ազգային տարադրամով՝ ռուսական ռուբլով եւ հայկական դրամով վճարվելուն»,—նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը էապես իր ստարտային հնարավորությունները կմեծացնի։ Արամ Սաֆարյանն անհրաժեշտ է համարել Հայաստանի տնտեսական գրավչության բարձրացման ուղղությամբ քայլերի կատարումը՝ այդ համատեքստում կարեւորելով Մեղրիի ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարի իրականացումը։
Եվրասիական փորձագիտական ակումբն առաջարկում է վերստեղծել արդյունաբերության նախարարությունը։ Ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թեւիկյանը ներկայացրել է այլ առաջարկներ եւս, որոնք ակումբի դիրքորոշումն են Հայաստանի տնտեսության հետագա զարգացման առնչությամբ. «Հայաստանի ազգային առաջնահերթություններ պետք է լինեն գիտության վերածնունդը եւ տեխնոլոգիական արտադրանքի վերականգնումը, ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումն ու շարունակական զարգացումը։ Պետք է կարողանանք անցում կատարել զարգացման արդիական մոդելին։ Դա կատարելու համար Հայաստանում պետք է ստեղծվի մի միություն, որն իր վրա կվերցնի զարգացման արդիական մոդելի մշակումը՝ ներկայացնելով դրա իրականացման պլանը»։ Նրա խոսքով՝ այդ միությունն ու կառավարությունը պետք է կատարեն համատեղ աշխատանք ցանկալի արդյունքի հասնելու համար։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանի համար նման նպատակներ իրացնելու տեսանկյունից լավ հիմք է Եվրասիական տնտեսական միությունը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 19 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017