ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 15 » Հուսալի եւ փոխշահավետ համագործակցություն /Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ—ի 10—րդ՝ հոբելյանական շաբաթը/
12:57
Հուսալի եւ փոխշահավետ համագործակցություն /Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ—ի 10—րդ՝ հոբելյանական շաբաթը/

Հայաստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ արդեն երկար տարիների պատմություն ունի եւ շարունակում է զարգանալ։ ՆԱՏՕ—ի հետ մեր երկրի համատեղ իրականացվող ծրագրերը, գործողություններն ու համագործակցության շրջանակը լայն հանրությանը ներկայացնելու համար Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ—ի շաբաթը»։ Միջոցառումների շարքին նվիրված՝ երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում անցկացվելու է 10—րդ՝ հոբելյանական միջոցառումների շարքը, այդ իսկ պատճառով լայնորեն ներկայացվելու են Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության մի շարք ասպեկտներ։
«Ամենազգայուն եւ հետաքրքիր միջոցառումներից մեկը հեռուստակամուրջն է, որն ավանդաբար կազմակերպվում է մեր խաղաղապահների ու նրանց ընտանիքիների համար։ «ՆԱՏՕ—ի շաբաթվա» ընթացքում կազմակերպվելու է նաեւ երեք կարեւորագույն միջոցառում. առաջինը՝ «Կանայք եւ զինված ուժերը» աշխատաժողովն է։ Երկրորդ միջոցառումը «Կիբերանվտանգության կարողությունների զարգացում» աշխատաժողովն է։ Այս միջոցառման ընթացքում ՆԱՏՕ—ի միջազգային անձնակազմից, Գերմանիայից ժամանած փորձագետները ներկայացնելու են կիբերանվտանգությանն առնչվող հարցեր, փորձելու են դրա շրջանակներում նախանշել ՀՀ—ՆԱՏՕ համագործակցության ոլորտները»,–ասաց Գ. Հովհաննիսյանը։
Երրորդ միջոցառումը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 17—ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրի շրջանակում իրականացվելիք տեղեկատվական օրն է, որը միտված է գիտական հանրությանը ներկայացնելու այն ծրագրերը, առաջնայնությունները, որոնք իրականացվում են այս ծրագրի շրջանակներում. «Հայաստանի տարբեր գիտական ինստիտուտներ մինչ օրս բազմաթիվ ծրագրեր են իրականացնում եւ շարունակելու են իրականացնել այդ ծրագրի շրջանակում։ Շաբաթը եզրափակվելու է նոյեմբերի 18—ին ԵՊՀ—ում՝ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ու ՆԱՏՕ—ի դեսպանների հետ հանդիպմամբ։ Շաբաթվա շրջանակում իրականացվելիք միջոցառումներին է միանալու նաեւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը»։
Ասուլիսի ընթացքում ներկայացվեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի տեսաուղերձը, որում նա շեշտեց՝ Հայաստանն ու ՆԱՏՕ—ն շատ կայուն եւ վստահելի հարաբերություններ ունեն։ Դրանք Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Հայաստանի միջեւ բավականին վստահելի ու երկարաժամկետ են հատկապես քաղաքականության ու գործնական տեսանկյունից։
«Ամենացայտուն օրինակն է Հայաստանի նպաստը մեր խաղաղապահ գործողություններին, ինչի համար շնորհակալ ենք։ Մեր համագործակցության բազում ոլորտներում փոխհարաբերությունները շարունակվում են նույն ոգով։ Մենք ունենք նաեւ անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որի նոր փուլն ենք թեւակոխելու, նշելու ենք այն նպատակներն ու թիրախները, որոնց ուզում ենք հասնել՝ հենվելով մինչ այժմ արված աշխատանքի վրա։ Շատ լուրջ եւ կայուն հիմքերի վրա են գտնվում աշխատանքները, որոնք մենք կատարում ենք՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի գերակայությունները»,— փաստեց Ջ. Ապատուրայը։
Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններն ամուր են եղել մինչ այսօր եւ շարունակելու են այդպիսին լինել, քանի որ հիմնված են փոխադարձ շահերի, Հայաստանի ազգային շահերի վրա՝ աշխատելու համար թե այդ սեփական շահերի եւ թե գլոբալ անվտանգության ոլորտում ներդրում ունենալու համար։ Նման կարծիք հայտնեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն։ Նա շեշտեց՝ Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի համար գործընկերություն նշանակում է աշխատել այն հարցերի շուրջ, որոնք մտահոգություն եւ հետաքրքրություն են ներկայացնում։
«ՆԱՏՕ—ն պետությունների միություն է, որը միասին եւ կամավոր համագործակցում է փոխադարձ անվտանգության շահերի համար։ Այսպիսին է նաեւ համագործակցությունը Հայաստանի հետ։ Տարբեր ծրագրեր իրականացնելուց բացի, մենք տեղեկություններ ենք փոխանակում։ Օրինակ՝ վերջերս քննարկում ենք ունեցել Սիրիայի շուրջ Հայաստանին հետաքրքրող խնդիրների ընդգրկմամբ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը, լինելով համեմատաբար փոքր երկիր, Սիրիայից եկած փախստականների բավականին մեծ խումբ է ընդունել՝ մոտ 20 հազար մարդու. հիմա էլ պատերազմից տառապում են շատ հայեր Սիրիայում»,–հավելեց Ու. Լահյուն։
Քննարկումների շրջանակում, նրա խոսքով, ընդգրկվել է նաեւ ԼՂ հակամարտության հարցը։ Ուղղակիորեն ներգրավված չլինելով հակամարտություններից եւ ոչ մեկում՝ Հյուսիսատլանտյան դաշինքը քաղաքական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջաններում խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատող կառույցներին. «Մենք հասկանում ենք, որ նմանօրինակ շարունակական կոնֆլիկտները ժողովրդի վրա լուրջ ազդեցություն են թողնում»։
ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարն ընդգծեց՝ Դաշինքը Հայաստանի հետ աշխատում է տարբեր ծրագրերի շրջանակում՝ կոռուպցիայի դեմ պայքար, պաշտպանական ասպարեզում կրթական ծրագրերի թարմացում, համագործակցություն խորհրդարանի հետ. «Համագործակցություն է ծավալվում հակամարտությունների կանխարգելման ուղղությամբ. Հայաստանը վստահելի եւ ուժեղ գործընկեր է ՆԱՏՕ—ի համար Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունների կոնտեքստում։ Հայաստանի կողմից զինծառայողների եւ սպաների տրամադրումը հենց Հայաստանի նպաստն է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու համար»։
Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը հավաստիացրեց, որ Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ տարիների համագործակցությունը համարում է արդյունավետ, քանի որ ՆԱՏՕ—ն Հայաստանի համար այս տարիներին միշտ վստահելի գործընկեր է եղել։
«Մեր համագործակցությունն իրականացրել ենք տարբեր ուղղություններով, որոնցից կառանձնացնեմ ռազմական համագործակցության ոլորտում մեր մասնակցությունը գործողություններին Աֆղանստանում՝ 121 եւ Կոսովոյում՝ 35 հոգուց բաղկացած կազմերով։ Ռազմական համագործակցության շրջանակում մենք մասնակցում ենք նաեւ ՆԱՏՕ—ի զորավարժություններին, դասընթացներին, միասին իրականացնում ենք օպերատիվ կարողությունների հայեցակարգի գնահատում, ստուգում ենք մեր մարտական պատրաստվածության մակարդակը եւ ՆԱՏՕ—ի ուժերի հետ համագործակցելու պատրաստակամությունը։ Մեծ հաջողությունների ենք հասել այս հարցում, արդեն իրականացրել ենք ՆԱՏՕ—ի երկրորդ մակարդակի գնահատում մեր խաղաղապահ բրիգադի գումարտակի համար»,— հավելեց Մ. Իսրայելյանը։


Գործընկերությունը շարունակվում է
 

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները Հարավային Կովկասի եւ հետխորհրդային երկրների հետ։ Լրագրողի այս հարցադրմանը Ուիլյամ Լահյուն պատասխանեց, որ չի ցանկանա գուշակել՝ հավելելով, որ ԱՄՆ—ի եւ այլ երկրների միջեւ գործընկերությունն ուղղորդվում է Կոնգրեսի միջոցով, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները։ 
Միաժամանակ, Ու. Լահյուն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն ուժեղ հաստատություններ ունի եւ միայն նախագահի ինստիտուտը, որպես այդպիսին, միակը չէ, որ արտաքին հարաբերություններն է ուղղորդում եւ որոշում. «Գործընկերությունը, որ ՆԱՏՕ—ն եւ ԱՄՆ—ն ունեն, ի թիվս այլ երկրների, նաեւ՝ Հայաստանի հետ, ուղղորդվում եւ կանխորոշվում են Կոնգրեսի միջոցով, որը բազմիցս տարբեր առիթներով վերահաստատել է իր նվիրվածությունը Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու մասին»։


Կաջակցեն  գործածությունից դուրս եկած տեխնիկայի  ոչնչացմանը
 

«ՆԱՏՕ—ի շաբաթվա» շրջանակներում տեղեկատվական միջոցառումներ անցկացվելու են ոչ միայն Երեւանում, այլեւ Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։ Այս մասին հայտնեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Նա հավելեց, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում ՆԱՏՕ—Հայաստան վստահության հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։ «Դա վերաբերում է մարտական ծառայությունից հանված զրահապատ տեխնիկայի ոչնչացման աշխատանքներին, քանի որ դա կօգնի Հայաստանին կատարել սովորական սպառազինությունների համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»,— հավելեց դեսպանը։
Մհեր Իսրայելյանն իր հերթին տեղեկացրեց, որ օրերս Բրյուսելում հաստատվել է, որ գործածությունից դուրս եկող զրահապատ մեքենաների ոչնչացման ծրագրի համար Գերմանիան Հայաստանին հատկացնելու է 1 մլն եվրո։ «Մինչեւ տարեվերջ իրականացվելու են նախապատրաստական ծրագրեր, այնուհետեւ կտրվի ծրագրի մեկնարկը»,— նշեց պաշտոնյան։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017