ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 10 » Հպարտության զգացումով / Վարչապետը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքին/
09:56
Հպարտության զգացումով / Վարչապետը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքին/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության եւ վիճակահանության իրականացման կարգը։ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին։
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով։ Նորակոչիկներից մի քանիսը չեն մասնակցել վիճակահանությանը՝ հաշվի առնելով մասնագիտական կարողությունները։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ Աշոտ Փաշինյանը վիճակահանության գործընթացին եւս չի մասնակցի, քանի որ իր դիմումի համաձայն ցանկություն է հայտնել զինծառայությունն անցկացնել Արցախի զորամասերից մեկում։ Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որդու զինծառայության մեկնելու հետ կապված ունի հպարտության զգացում։ Հարցին, թե ինչ մտահոգություններ ունի, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ավել, ոչ պակաս քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը։ Այդ առումով, կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»։
Անդրադառնալով զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հարցին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցել է, որ մատակարարման առումով խնդիրներ չկան, ուստի պետք է ապահովվի։ Այստեղ իրագործման մեջ է խնդիրը, տարբեր զորամասերում կլինեն կադրային լուծումներ, այն մարդիկ, ովքեր պատշաճ մակարդակով չեն կատարի իրենց աշխատանքը, համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»։ Մյուս հարցին՝ այս զորակոչը նախորդներից ինչո՞վ է տարբերվելու, վարչապետն ընդգծել է, որ այն տարբերվելու է նրանով, որ տեղի է ունենում նոր Հայաստանում եւ նոր մթնոլորտում։ «Զորակոչի անցկացման հարցում արդարության, օրինականության, կոռուպցիայի բացառման հարցերում մենք վճառական ենք մինչեւ վերջ գնալու, առանց զիջումների»,–շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը բոլոր նորակոչիկներին մաղթել է առողջություն եւ բարի ծառայություն։
Գործնականում կնկատեք, որ զորակոչվողների մեջ կլինի ավելի շատ նախկինում չզորակոչված անձնակազմ։ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե այս զորակոչին, ինչ նորությունների ակնատես կլինենք։
Հարցին, թե նաեւ նախկին պաշտոնյաների որդիների մասին է խոսքը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում կոնկերտ ասել, բայց հնարավոր են նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ»։
Նախարարը նաեւ շեշտեց, որ ծառայության նկատմամբ տրամադրությունը եւ տրամադրվածությունները փոխվել են։
Դիտարկմանը, թե հավասար ծառայության սկզբունքը մատնանշելով՝ ինչ նկատի ուներ նախարարը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ուղղակի տեսա չափազանց մեծ ուշադություն մեկ զորակոչիկի նկատմամբ, ինքը հավասար է բոլորին, դրա համար խնդրում եմ բոլորի հանդեպ նաեւ լրագրողների կողմից հավասարություն լինի»։
Հարցին, որ նրա որդին եւս շուտով ծառայության է մեկնելու, նման վերաբերմունք չի՞ լինելու, նա պատասխանեց, որ աշխատելու է թույլ չտալ, որ նման բան լինի։
Սահմանում իրավիճակին անդրադառնալով՝ նախարար Տոնոյանը նշեց, որ վիճակը վերահսկելի է թե՛ նախիջեւանյան, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ։
Անդրադառնալով ոստիկանական զորքերի՝ սահմանի պաշտպանության գործառույթում ներգրավելու մասին խոսակցություններին՝ պաշտպանության նախարարը նշեց, որ նման հարցի քննարկման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ մարտական հերթապահության մեջ շատ հետաքրքիր լուծումներ են ման գալիս։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018