ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 11 » Հրադադարը պետք է ամրապնդել /Իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով/
15:01
Հրադադարը պետք է ամրապնդել /Իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով/

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին եւ Պիեռ Անդիոյին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։ Հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների եւ հնարավոր զարգացումների քննարկմանը։
Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրությունում նշված է. «Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին եւ ձեւավորված իրավիճակին։ Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները եւ զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները։ Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հերոսական եւ հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը եւ հակառակորդի հետագա գործողությունների կանխումը։ Ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման եւ նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռեւս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորանը։ Որպես հակամարտության շուրջ ձեւավորված զինված դիմակայության թուլացման նախապայման՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորեց ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը»։ hhpress.am
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 370 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024