ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 16 » Հրատապ նախագծեր /Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը/
15:56
Հրատապ նախագծեր /Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ շուրջ մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բացասական դիրքորոշումը նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նշելով, որ թեեւ կա խնդիր, սակայն փաթեթը չի կարող լուծել այն եւ քաոս ու բարձիթողի վիճակ է առաջացնելու ոլորտում։ Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է փաթեթը հանել շրջանառությունից եւ հաջորդ խորհրդարանում քննարկել «Ծառուկյան» խմբակցության հեղինակած նախագծի հետ համատեղ։
Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ ոլորտը խնդրահարույց է, ուստի պետք է գտնել լուծումներ՝ դիտարկելով հարցն ամբողջությամբ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գնահատմամբ՝ ներկայացված նախաձեռնությունը թերի է, ուստի պատգամավորներին հորդորել է դեմ քվեարկել։
Նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հիասթափված է, քանի որ տեսնում է, որ նախագիծը չի ստանալու անհրաժեշտ կողմ ձայներ։ Նա կարծիք է հայտնել, որ հետագայում Հայաստանի որեւէ կառավարություն ստիպված է լինելու գնալ խնդրի արմատական լուծման։
Խորհրդարանը հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի գովազդի հեռարձակումը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցով։ Այս խաղերի գովազդը նախագծի ընդունման դեպքում թույլատրվելու է իրականացնել գիշերային ժամերին՝ 23։00—06։00—ը։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է նախագծի ընդունումը եւ տեղեկացրել, որ կողմ է քվեարկելու։ Ըստ նրա՝ խնդիրը հրատապ է եւ արդիական։
Խորհրդարանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է նախնական կալանքի տակ գտնվող անձանց մեկ օրը հաշվարկել մեկուկես օր։ Ընդունման դեպքում օրենքը կունենա հետադարձ ուժ եւ կազդի այն բոլոր քրեական գործերի վրա, որոնցով վերջնական պատժաչափի հաշվակցումը կատարվել է օրենսգրքի 69—րդ հոդվածի 3—րդ մասի գործող խմբագրությանը համապատասխան։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրել է կառավարության բացասական կարծիքը՝ նշելով, որ չկան այնպիսի նախապայմաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է լինում գնալ նման փոփոխության։
ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է։
Ելույթ են ունեցել եւ նախագիծը դրական գնահատել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Ռուստամ Մախմուդյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորները գործընկերներին հորդորել են կողմ քվեարկել մարդասիրական այս նախագծին։ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը։ Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ կատարվող հիմնական փոփոխությունները տեխնիկական բնույթի են։ Փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6—րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների կողմից ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը։
Հարակից զեկույցում ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը։
Նախաձեռնության վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Նա իր նկատառումներն է ներկայացրել արագաչափերի եւ կարմիր գծերի վերաբերյալ՝ նշելով, որ դրանց վերացումը դրական ազդեցություն կունենա հանրության համար։
Եզրափակիչ ելույթում Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանում արագաչափերի քանակն էականորեն կկրճատվի։
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախաձեռնության ընդունման դեպքում հավաքն անցկացվելու է ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից՝ դրանց բնականոն գործունեությանը չսպառնալու հեռավորության վրա։ Կկանոնակարգվի նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը։
Հարակից զեկույցում ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովը չի ընդունել Կառավարության՝ օրենքն անփոփոխ թողնելու վերաբերյալ առաջարկը։ Գործադիրը հավաքների ազատության անհիմն եւ անուղղակի սահմանափակման միտում է տեսնում, ինչը, ըստ զեկուցողի, հակասում է Սահմանադրության 44—րդ հոդվածին։
Պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ։ Ըստ հիմնական զեկուցող Միհրան Հակոբյանի՝ կերաշխավորվի Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը։ Նախագծի ընդունման դեպքում կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, եւ կառավարությունն ի վիճակի է ապահովել կաթողիկոսի անվտանգությունը։
Հարակից զեկույցում ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը։ Նա, կարեւորելով իրականացվող փոփոխությունը, հորդորել է կողմ քվեարկել։
Առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հեղինակի առաջարկով վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կկարողանան վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարի հետ կապված ֆինանսական դժվարությունները։
Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործադիրը քննարկել է նախաձեռնությունը եւ տվել դրական եզրակացություն։
Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը։
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024