ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 02:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 3 » «Հրեշտակ—ներդրողների» ցանց են ստեղծում /Առաջին անգամ Երեւանում հանդիպեցին հայ եւ թուրք ներդրողները/
14:28
«Հրեշտակ—ներդրողների» ցանց են ստեղծում /Առաջին անգամ Երեւանում հանդիպեցին հայ եւ թուրք ներդրողները/

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբսի» հետ համագործակցությամբ, Երեւանում առաջին անգամ անցկացրեցին Հայաստան—Թուրքիա ներդրողների հանդիպում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանում եւ Թուրքիայում հրեշտակ—ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը։
Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նախաձեռնության հեղինակներ, ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ—ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը եւ «Էնջել լաբսի» տնօրեն Թուգչե Էրգյուլը, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն եւ ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրական ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն։
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանում ստարտափների եւ էկոհամակարգի ներդրումները զարգացնող «հրեշտակ—ներդրողների» ցանցի ստեղծմանը։
«Հրեշտակ—ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարեւոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար։ Ըստ ուսումնասիրությունների՝ վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի եւ համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ–ներդրողները շատ կարեւոր դեր են ունեցել բանկերի եւ վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,–ասաց Սեդա Մուրադյանը՝ հավելելով, որ հրեշտակ—ներդրողները չեն հանրայնացնում իրենց գործունեությունը, եւ նույնիսկ պաշտոնական մակարդակում նրանց հետ կապ հաստատելը շատ բարդ է։ Նա նաեւ հավելեց, որ իրենք միջոցառման միջոցով հարթակ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել այստեղ ստարտափների կայացմանը։ Ըստ ՀԼԱ նախագահի՝ նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, եւ իրենց նպատակն է ներդնել այդ կոնցեպտը Հայաստանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ խթանել երկու երկրների «հրեշտակների» համագործակցությունը եւ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը։
Թուրքիայի տնտեսական—քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաջի խոսքով՝ իրենց մոտ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներդրողների լայն շփումների մշակման, միասնական ներդրումների ցանցի ստեղծման եւ ֆինանսավորելու համար գաղափարները ծագել են երեք տարիների ընթացքում տարբեր երկրների ձեռներեցների փոխայցելությունների արդյունքում։
«Թուրքիա—Հայաստան—ԱՄՆ—Գերմանիա ներդրողների օր» խորագրով այս առաջին նախաձեռնությունը կդնի միասնական հրեշտակ—ներդրողների ցանցի ստեղծման եւ ձեռներեցների աջակցության հիմքը»,—ասաց Սարաջը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր ելույթում նշեց, որ հայ—թուրքական համագործակցության այս ձեւաչափը հնարավորություն կտա բարեկամական հարաբերություններ հաստատել երկու երկրների գործարարների միջեւ։ Դեսպանի խոսքով՝ սա եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծումը, կապեր ստեղծել Թուրքիայի եւ Հայաստանի ներդրողների եւ ձեռնարկատերերի միջեւ։
«Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը Ֆրանսիայի համար կարեւոր է։ Հայ—թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչն էլ կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման»,–նշեց դեսպան Ժան Շարպանտիեն։
Բացման արարողության պատվավոր հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։
Միջոցառման հյուրերի թվում էին Գերմանիայի եւ Թուրքիայի ճանաչված ու հեղինակավոր ներդրումային ընկերությունների, ՏՀՏ եւ բիզնես ոլորտների, ինչպես նաեւ «Էնջել լաբսի» ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ—ներդրող դառնալու հիմունքներին, Եվրոպայում եւ ԱՄՆ—ում գործող իրավական բարենպաստ պայմաններին։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017