ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 07:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 7 » Հստակ ուղենիշներ ու նպատակային թիրախներ /Նոր կառավարության ծրագիրը հիմնված է սկզբունքային մոտեցումների ու հիմնադրույթների վրա/
11:18
Հստակ ուղենիշներ ու նպատակային թիրախներ /Նոր կառավարության ծրագիրը հիմնված է սկզբունքային մոտեցումների ու հիմնադրույթների վրա/

Տարիներ շարունակ յուրաքանչյուր նոր կառավարության ծրագիր տարբեր կերպ է բնութագրվել՝ իրատեսական, հավակնոտ, զարգացման եւ այլն։ 
Այսօր ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանն ու հավանությանը կներկայացվի հերթական ծրագիրը, սակայն շատ էական մի տարբերությամբ։ Սա ծրագիրն է մի կառավարության, որը ձեւավորվեց Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում։ Այս կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են՝ իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը եւ այլն։
Ըստ այդմ՝ ծրագրում թվերի եւ ժամկետների սովորականից սակավ լինելը պայմանավորված է հենց վերոնշյալ ուղենիշների ու նպատակային թիրախների հստակությամբ։ Բացի այդ, նշելի է եւս մեկ կարեւոր հանգամանք. նոր իրողության պայմաններում վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը եւ ուժերի իրական հարաբերակցությունը։ Ուստի հնարավորինս ողջախոհ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն աներկբա է, եւ այդ առումով այս ծրագիրը կարելի է անվանել միջանկյալ։ Այն կյանքի կոչելու ժամանակահատվածում անհրաժեշտ է իրականացնել նաեւ ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ։

 

Դիտումներ: 287 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024