ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 12:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 27 » Հյուրընկալվել են կառավարությունում
11:25
Հյուրընկալվել են կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստան—ԵԽ արդյունավետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին։
Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ—ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող կարեւորագույն բարեփոխումներին ինչպես վարչապետի նշած ոլորտներում, այնպես էլ Հայաստանի կառավարման, դատաիրավական համակարգերի ուղղությամբ։ ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը եւ համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը եւ այլն։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ—ի հետ համագործակցության ընդլայնմամբ։
Մերսի Տեմբոնը շեշտել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու մեր երկրի տնտեսության կարեւոր ոլորտների զարգացմանը։ ՀԲ տարածաշրջանային տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերն ու ավելացրել, որ ՀԲ—ն պատրաստ է ներգրավվել Հայաստանի հետագա զարգացման ռազմավարական տեսլականը մշակելու եւ ձեւավորելու աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ—ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 372 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024