ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 29 » Ի՞նչ է սպասվում Դեղին շան տարուց /2018—ը խոստանում է լինել հաջող տարի հայության համար/
12:09
Ի՞նչ է սպասվում Դեղին շան տարուց /2018—ը խոստանում է լինել հաջող տարի հայության համար/

Խոյերին լուսավոր տարի է սպասվում
Խոյերի համար շատ լուսավոր տարի է սպասվում։ Կավելանան օրգանիզմի ֆիզիկական դիմացկունությունն ու դիմադրողականությունը, այս նշանի ներկայացուցիչները կունենան ամուր առողջություն։ Տարվա ընթացքում Խոյերում կարթնանա թաքնված արեգակի հնագույն էներգիան։ Տղամարդ Խոյերի համար դա հիանալի է, իսկ կին Խոյերը պետք է բալանսավորեն սեփական էներգիան իրականության ինտուիտիվ ըմբռնման շնորհիվ։ Ճիշտ խոսքի, կամքի ուժի եւ իրականության ընկալման շնորհիվ Խոյերը կկարողանան հասնել ցանկալի արդյունքի։

Ցուլերին հաջող տարի է սպասվում
Ցուլերի համար 2018 թվականը կլինի հաջող գրեթե բոլոր ոլորտներում։ Մերկուրիի տարվա էներգիան Ցուլերին կդարձնի ավելի տոկուն, կհաղորդի ինքնավստահություն եւ կտանի դեպի հաղթանակ։ Ցուլերի մոտ սպասվում է ստեղծագործական վերելք, կծնվեն նոր գաղափարներ, նախագծեր։ Ցուլերին կընձեռվի երկար սպասված բարեկեցություն եւ եկամուտ ստանալու հազվագյուտ հնարավորություն։

Երկվորյակները տարվա տիրակալներն են
Երկվորյակները տարվա լիիրավ տիրակալներն են։ Իրենց համար հաղթանակ տարում նրանք կհայտնվեն կատարյալ իրավիճակներում։ Եթե անգամ Երկվորյակները լողան հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ պարզապես հիանալի կլինի։ Այս խորհրդավոր նշանի հոգեւոր կյանքը եւս կլինի բարձունքում։ Մերկուրիի տարում Երկվորյակները կմոտենան իրենց նպատակներին։

Խեցգետիններին բարենպաստ տարի է սպասվում
Մերկուրիի տարին շատ բարենպաստ կլինի Խեցգետինների համար։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ կհայտնվեն շատ խնդիրներ ուղղելու եւ նորը ստեղծելու մեծ ու բացառիկ հնարավորություններ։ Շփվելու եւ արագ որոշումներ ընդունելու շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան օգտվել տարվա հաջող պահերից։ Կյանքի դժվարություններն ու խնդիրները, որոնք այդքան խանգարում էին Խեցգետիններին, գրեթե զրոյի կհավասարվեն, շատերը կզգան, որ իրավիճակը շտկվում է հօգուտ իրենց։

Առյուծներին հաղթարշավ է սպասվում
Մերկուրիի տարում Առյուծները կբացեն իրենց բոլոր բարձր հատկանիշները։ Հասանելի կդառնան գործունեության նոր ուղղություններն ու անսահման հնարավորությունները։ Առյուծների համար ոչ պետքականից ազատվելու ժամանակն է։ Էլ չի լինի ոչինչ, ինչը կարող է խանգարել Առյուծների հաղթարշավին 2018 թվականին, նրանք կհասնեն չտեսնված հաջողությունների։ 2018 թվականին շատերը վերջնականապես կկորցնեն այդ ազնվաբարո նշանի բարեհաճությունը։

Կույսերը՝ իրենց հզորության բարձունքում
Լինելով կենդանակերպի երկրորդ նշանը, որը ղեկավարում է Մերկուրիի տարին, Կույսերը կհայտնվեն իրենց ուժերի ու հզորության բարձունքում։ Այս կենդակերպի նշանի տակ ծնվածների համար նոր տարում կաճեն ու կավելանան բոլոր բարիքները։ Ընկերների ու մտերիմների աջակցությունը շատ օգտակար կլինի, եւ նրանց համար շատ օգտակար կլինի ընդունել այս հոգատարությունը, քանի որ սա ամենակարեւոր բանալիներից մեկն է՝ 2018 թվականին լիակատար վստահության եւ հաջողության հասնելու համար։

Պարգեւների տարի Կշեռքների համար
Կշեռքների համար սկսվում է նվերների ու պարգեւների տարի։ 2018 թվականին Մերկուրիի բարերար ազդեցության շնորհիվ նրանք ինտուիտիվ կերպով կհասկանան՝ ինչպես եւ ինչ անել, որտեղ եւ երբ հայտնվել ու երբ հեռանալ։ Այս կենդանակերպի նշանի տակ ծնվածները բազմաթիվ տաղանդներ կբացեն իրենց մեջ, որոնց մասին անգամ չէին պատկերացնում։ Նրանք կհասնեն հաջողությունների եւ ոգեշնչում կստանան։ Կշեռքներից շատերը կսկսեն մտածել ընտանիքն ավելացնելու ուղղությամբ։

Կարիճները կհարթեն խնդիրները
Ընդհանուր առմամբ, Մերկուրիի տարին բարենպաստ կլինի Կարիճների համար, հնարավորություններ կընձեռվեն լուծել շատ խնդիրներ՝ ինչպես ընտանեկան, այնպես էլ աշխատանքային։ Կարիճները կկարողանան հաղթահարել միայնության եւ անբավարարության զգացողությունը։ Մերկուրին կօգնի այս կենդանակերպի նշանի տակ ծնվածներին ազատվել կպչուն, սեւեռուն գաղափարներից եւ կորստաբեր սովորությունների նկատմամբ հակումից։
Երջանիկ տարի Աղեղնավորների համար
Աղեղնավորներին սպասվում է երջանիկ ու հանգիստ տարի։ Կվերանան բազմաթիվ սահմանափակումներ, կհայտնվի տարբեր իրավիճակներին հարմարվողականության հնարավորություն։ Աղեղնավորներն իրենք պատասխանատու կլինեն կատարվողի համար, արտաքին գործոնները քիչ բան կկարողանան փոխել, այնպես որ երկարաժամկետ ծրագրերը եւ նախագծերը պետք է իրականացնել հենց 2018 թվականին։ Բազմաթիվ Աղեղնավորներ կհաղթահարեն միայնությունը ու կճանաչեն իրենք իրենց։

Այծեղջյուրները կհանգստանան
2018 թվականը բարենպաստ կլինի Այծեղջյուրի համար հանգստյան եւ առողջությունը բարելավելու տեսանկյունից։ Բարձր դիմացկունությունը կապահովի բոլոր անհրաժեշտ տրանսֆորմացիաներն ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Նրանց անհրաժեշտ կլինի ամբողջ էներգիան, որպեսզի հաղթահարեն վերջին 5–6 տարիների ընթացքում իրենց առջեւ դրված խնդիրները։ Զգայական հավասարակշռությունը կյանքը զարդարելու նոր հնարավորություններ կբերի։

27 հնարավորություններ Ջրհոսների համար
Տարվա ընթացքում Ջրհոսները 27 հրաշալի եւ լուսավոր հնարավորություններ կունենան, որ երջանկությամբ լցնեն ոչ միայն իրենց ու իրենց մտերիմների կյանքը, այլ նաեւ երջանկացնեն շրջապատողներին։ 2018 թվականը հաջող կլինի գրեթե բոլոր նպատակները իրականացնելու համար, այն կավելացնի հաջողության հնարավորությունները։ Ջրհոսների համար տարին հիանալի հնարավորություն կդառնա ընտանիքը ամրապնդելու ու նորը ստեղծելու (եթե կա այդպիսի անհրաժեշտություն)։ Կհայտնվեն նոր գաղափարներ ու ծրագրեր։

Ձեռքբերումների տարի Ձկների համար
Տարին բարենպաստ կլինի տարբեր գնումների ու տան նորոգման համար, սակայն բոլոր քայլերը պետք է սառը եւ ռացիոնալ կշռադատել։ Աներեսությունը ու էմոցիոնալ սահմանափակումների տարբեր տեսակները կարող են հիշեցնել իրենց մասին տարվա ընթացքում՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով հաղթահարել դրանք ու անցնել ավելի բարձր մակարդակի։
Մերկուրիի տարում Ձկներին ուղղակի անհրաժեշտ է բացահայտել իրենց մեջ մարդկությանը եւ նպատակներին ծառայելու հատկանիշները։

Աղբյուրը՝ «Նովոստի Արմենիա»

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 282 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024