ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 6 » Ինչ է լինելու ապրիլի 9—ից հետո /Գործադիրի նիստերը՝ փակ, վարչապետն էլ՝ երկու նստավայրով/
12:51
Ինչ է լինելու ապրիլի 9—ից հետո /Գործադիրի նիստերը՝ փակ, վարչապետն էլ՝ երկու նստավայրով/

Ապրիլի 9—ից ուժի մեջ մտնող սահմանադրական նոր կարգավորումների համաձայն՝ Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի։ Մեր ապագա վարչապետի նստավայր է լինելու Բաղրամյան 26—ը, որը այժմ երկրի նախագահի նստավայրն է։ Իսկ ապագա նախագահի նստավայրը լինելու է Մաշտոցի 47—ը։ Գործադիրը երեկ գումարեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ վերջին նիստը։
Կառավարության երեկվա նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղվեց՝ գո՞հ է արդյոք գործադիրի նիստերն այսուհետ փակ անցկացնելու փաստից՝ հաշվի առնելով, որ փակվելու գործում մեծ լումա ունի հենց ինքը։ «Այո՛, գոհ եմ»,—շատ հանգիստ ու ժպիտով ասաց նախարարը։ Եվ միաժամանակ հավելեց. «Ընդհանրապես, որեւէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչն իմ կարծիքով կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»։
Հապա ինչպե՞ս են աշխատելու լրագրողները, ի՞նչ են ներկայացնելու հանրությանը գործադիրի նիստերից։ «Այն ավանդույթը, ըստ որի նախարարները նիստից հետո իջնում ու ներկայացնում են կարեւորագույն հարցերի պատասխանները, ավելի համակարգված կլինի։ Այն, որ օրակարգը լինելու է բաց, եւ լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալու օրակարգին, այդ առումով մենք ավելի պատասխանատու մոտեցում կստանձնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վերջին պահին օրակարգի համալրումները»,—ասաց Դավիթ Հարությունյանը։
Լրագրողները դիտարկեցին, որ, այնուամենայնիվ, այնպես է լինելու, որ վարչապետն է որոշելու, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում։ Դավիթ Հարությունյանը չհերքեց. «Այստեղ հնարավորություն է ընձեռվելու լրագրողներին՝ հարցեր ուղղել կառավարության նիստում զեկուցող անդամներին։ Լրագրողները կշարունակեն ամեն հինգշաբթի գալ կառավարություն եւ հարցեր ուղղել նախարարներին»։
Գանք այն հարցին, որ վարչապետի նստավայր է լինելու Բաղրամյան 26—ը։ Կառավարության անդամների հետ աշխատանքն էլ ենթադրում է, որ վարչապետը կառավարությունում էլ է նստելու։ «Այո, վարչապետն ունենալու է երկու նստավայր,–լրագրողներին տեղեկացրեց արդարադատության նախարարը,–վարչապետը կառավարությունում եւս ունենալու է նստավայր, որովհետեւ կառավարության անդամների հետ թերեւս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»։
Արդարադատության նախարարը սա բնական համարեց, որովհետեւ վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից, եւ զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար։ Ուստի, այս առումով որեւէ զարմանալի բան չկա։
Իսկ ու՞ր մնաց օպտիմալացման գաղափարը։ Լրագրողների դիտարկմանն ի պատասխան նախարարը նախ հայտնեց, որ օպտիմալացումը չի կարող լինել ինքնանպատակ. «Օպտիմալացումը նպատակ է, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել, բայց եթե օպտիմալացումը հանգեցնելու է արդյունավետության նվազմանը, ապա դա օպտիմալացում չէ։ Դա, կներեք, կոպիտ բառ չեմ ուզում օգտագործել, սխալ մոտեցում է։ Հանուն օպտիմալացման պետք չէ, օրինակ, մարդուն, որն ունի երկու ձեռք, թողնել մեկ ձեռքով, որովհետեւ այդ ձեռքով կարելի է ավելի շատ գործել, հիմա նույնն այս պարագայում, կան լիազորություններ, որոնք առավել արդյունավետ իրականացվելու են Բաղրամյան 26—ում»։
Այնպես որ, ըստ բանախոսի, Բաղրամյան 26—ը կօգտագործվի մի շարք լիազորությունների իրականացման համար, իսկ այն լիազորությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են գործադիրի գործունեությանը, կիրականացվեն կառավարության շենքում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024