ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 31 » Ինչ կփոխվի իրական հանքատերերին բացահայտելուց հետո /Անկախ դրանից, հանքարդյունաբերության վարման ձեւը պետք է լրիվ փոխենք/
12:37
Ինչ կփոխվի իրական հանքատերերին բացահայտելուց հետո /Անկախ դրանից, հանքարդյունաբերության վարման ձեւը պետք է լրիվ փոխենք/

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2020թ. հունվարի 1—ի դրությամբ ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը բացահայտված կլինեն։ Խոսել ենք նաեւ այն մասին, որ դա ԱՃԹՆ—ին (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) անդամակցելու պայման է։ Բայց թե ինչպես են բացահայտվելու իրական հանքատերերը, ահա այդ ձեւերին չենք անդրադարձել։
Այդ քայլերը նախանշված են մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկով, որ գործադիրի հավանությանն արդեն արժանացել էր դեռ ընթացիկ տարվա մարտին։ Նախ՝ որ իրական սեփականատերերի եւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց բացահայտման պահանջ կդրվի, միանշանակ է։
Իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ի՞նչ քայլ կհետեւի։ Սանկցիաներ կկիրառվեն եւ դրա հետ կապված քննարկումներ կլինեն պետական մարմինների եւ շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում եւ հանքարդյունահանող ընկերությունների (Հայաստանի հանքարդյունաբերողների եւ մետալուրգների միության միջոցով)։
Սանկցիաներ կկիրառվեն նաեւ այն դեպքում, եթե չտեղեկացվի սեփականատիրոջ փոփոխության մասին։ Տվյալները կհավաքվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում։ Ժամանակը ցույց կտա՝ իրական սեփականատերերի բացահայտման շրջանակը պե՞տք է ընդլայնվի, թե՞ ոչ։ Համենայնդեպս, ընդլայնման նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություն կարվի (այս տարվա դեկտեմբերի 3—րդ տասնօրյակում է դա նախատեսված)։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր իրականությունը, հետաքրքիր է դառնում, թե ինչպես է ստուգվելու իրական հանքատերերի հավաստիությունը։ Որովհետեւ միայն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եւ կենտրոնական բանկի (ֆինանսական դիտարկումների կենտրոնի) տվյալները համադրելը բավարար չէ։ Հավաստիության ապահովման մեխանիզմների մասին առայժմ չի խոսվում։ Որովհետեւ իրական սեփականատերերի առցանց ռեգիստրի հանրային գործարկումը, շահառուների ներգրավումը, հանրային իրազեկումը, զանազան քննարկումը ընդառաջ քայլ է, բայց հստակ ապահովման մեխանիզմ չէ։
Որպեսզի պարզ դառնա, թե մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն ինչ ծավալի գործ է, ասենք, որ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տվյալներով, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում՝ 30 մետաղական։ Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400—ը, այդ թվում՝ 22 մետաղական։ ՀՀ—ի ընդերքը հարուստ է հետեւյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով՝ երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաեւ դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով։ Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու եւ ոսկի—բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային եւ 1 ալյումինահանքային հանքավայր։ Բացի գնահատված եւ պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, ՀՀ տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երեւակումներ։
Այսինքն՝ եթե այս փուլում խնդիր է դրված միայն մետաղական հանքերի իրական տերերին բացահայտել, ապա գործն այդքան էլ դժվար չէ՝ 22 մետաղական հանքավայր։ Այս հարստությունը չօգտագործելը անմտություն է։ Բայց սա բնավ չի ենթադրում, որ բոլոր հանքերը միասին պիտի բացենք ու փռենք արեւին։ Մանավանդ որ մենք հանքարդյունաբերության ոլորտում դեռ լրիվ շրջափուլով չենք աշխատում, այս պարագայում ուզում եմ ասել, որ եղած հարստությունն էլ անխնա շռայլում ենք ու էժան արտահանում (այն, որ լրիվ շրջափուլով չենք աշխատում, էժանացնում է ապրանքը)։
Իրական սեփականատերերին բացահայտելուց հետո բան կփոխվի՞, թե՞ ոչ։ Կարող է փոխվել։ Եթե պետությունը վերահսկող ամենաուժեղ ձեռքի դերը ստանձնի։ Պետությունը հանքավայրերը շահագործողներին պիտի ստիպի կիրառել մաքուր տեխնոլոգիաներ, ուժեղ ու մանրակրկիտ վերահսկողություն սահմանի նրանց գործունեության նկատմամբ, բնօգտագործման վճարների չափերն ավելացնի, որոնք կբավականացնեն բնությանը պատճառած վնասները փոխհատուցելուն, պիտի ստիպի նրանց հանքերը շահագործելուց հետո դրանք փակել՝ զուգահեռ սկսելով վերականգնողական աշխատանքները։
Մաքուր տեխնոլոգիաների կիրառումն ու բնությանը պատճառվող վնասի դիմաց տուգանքների չափերն ավելացնելը շղթայորեն կապված են միմյանց։ Ինչու՞ այսօր մեր հանքատերերը մաքուր տեխնոլոգիաներ չեն կիրառում։ Որովհետեւ վնասի դիմաց տուգանքն այնքան քիչ է, որ հանքատերը գերադասում է դա մուծել, քան թանկ տեխնոլոգիաներ ձեռք բերել։ Եթե այս ամենը պետք է չարվի, իրական սեփականատիրոջ բացահայտումը ոչինչ չի փոխի։
Ու ընդհանրապես, մենք հանքարդյունաբերության վարման ձեւը պետք է լրիվ փոխենք։ Բացատրենք ասվածը։
Ինչպես փաստում են մասնագիտական տվյալները, մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է։ Մեր երկրում 1 քառ. կմ—ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում։ Համեմատության համար նշենք, որ աշխարհում այդ թիվը 16—18 է։ Տարբերությունը, վստահաբար, ակնառու է։ Հետեւաբար, մենք պետք է այնպես անենք, որ հանքարդյունաբերության տված վնասն ավելի շատ չլինի, քան օգուտը։ Եվ ուրեմն՝ հանքարդյունաբերության զարգացումը բնապահպանական մասից անջատ չպետք է լինի։ Ասել կուզի՝ հանքարդյունաբերության ոլորտում ամեն մի որոշում պետք է սկսվի այս՝ տնտեսության եւ բնապահպանության հանրագումարային կետով։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 568 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024