ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 11:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 6 » Ինչ ընթացք կստանա «ՎիզաՄետրիկի» հարցը /Մեր զինանոցի վերազինումն ու կատարելագործումը շարունակվում են/
12:51
Ինչ ընթացք կստանա «ՎիզաՄետրիկի» հարցը /Մեր զինանոցի վերազինումն ու կատարելագործումը շարունակվում են/

Ռուս—թուրքական վերջին մերձեցումը ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս հարցը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին։
ԱԳ նախարարի տեղակալն ի պատասխան համառոտեց. «Յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից, տվյալ պարագայում ավելի շատ է միտումը, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, եւ մենք պետք է դա հաշվի առնենք, ուշի ուշով հետեւենք։ Տվյալ փուլում նրանց շահերի համընկնման ավելի մեծ դաշտ կա»։
Իսկ Հայաստանի վրա ազդեցության մասով Շ. Քոչարյանը խորհուրդ տվեց չշտապել՝ հիշեցնելով ռուս—թուրքական վերջին մեղրամիսն ու դրա հետեւանքը. «Եկեք շատ առաջ չգնանք, դա առաջին անգամը չէ։ Մենք հիշում ենք՝ ինչ մեղրամիս եղավ, որից հետո, ինչպես հայտարարեց Ռուսաստանի նախագահը, Թուրքիան թիկունքից դանակով խփեց ՌԴ—ին։ Այնպես որ, սա գործընթաց է, կան հակասություններ, կան պահեր, երբ լինում է մերձեցում։ Իհարկե, դրանց մենք հետեւում ենք շատ ուշադիր ու եզրակացություններ անում»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից նոր վարկ վերցնելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին, Շավարշ Քոչարյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց. «Եկեք ես կոնկրետ այդ հարցին չպատասխանեմ, բայց կասեմ, որ, ընդհանուր առմամբ, մեր զինանոցի վերազինումն ու կատարելագործումը մեզ մոտ մնայուն, կայուն գործընթաց է, որը միշտ տեղի է ունենում մեր եւ Ռուսաստանի միջեւ»։
Ռուս—թուրքական հարթակից մեկ այլ հարց էլ Շավարշ Քոչարյանին ուղղվեց «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ կապված։ Մի բան հստակ է, ըստ փոխնախարարի, Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի։ Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչեւ վերջ քննարկվի։ Հայաստանն ունի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք եւ, եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու հետ կապված, ապա համապատասխան քայլեր կարվեն անպայման։
Տեղեկացնենք, որ այդ քայլն այս պահի դրությամբ այս սանդղակում է. ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչեւ գործակալության ստուգման գործողությունների ավարտը։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 244 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024