ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 2 » Ինքնաբուժությունը կնահանջի /Դեղերի դեղատոմսով բացթողնումը՝ պարտադիր պահանջ/
11:43
Ինքնաբուժությունը կնահանջի /Դեղերի դեղատոմսով բացթողնումը՝ պարտադիր պահանջ/

Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մի մասը մարտի 1—ից բոլոր դեղատներում բաց է թողնվում միայն դեղատոմսով։ Դրանք են՝ հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ եւ հսկվող նյութեր պարունակող դեղերը։
Որոշ հարցերի շուրջ «ՀՀ»–ին պարզաբանումներ տվեց ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը։ Նա հավատացրեց՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում դեղերի բացթողնման կարգավիճակը դեղատոմսով, թե առանց դեղատոմսի որոշվում է դեղերի բացթողնման պահին։
Դեղատոմսով բացթողնման դեղերը ըստ մասնագետի, պարունակում են հատուկ քիմիական նյութեր եւ ունեն արտահայտված հակացուցումներ, հատուկ բուժական նշանակություն, հատուկ մասնագիտական մոտեցում։ Ուստի նման բաղադրություն պարունակող դեղերը պետք է անշուշտ բաց թողնվեն միայն բժշկի նշանակմամբ։ Յուրաքանչյուր դեղ յուրովի է եւ, կախված տարիքային խմբից, հիվանդության վիճակից, հիվանդին ուղեկցող այլ հիվանդություններից, ցուցումներից ու հակացուցումներից, պետք է միայն համապատասխան մասնագետը նշանակի։ Կան դեղեր, որոնք տարբեր փուլերում նշանակման իրենց չափաբաժինն ունեն եւ ենթակա են փոփոխման, վերահսկման միայն բժշկի ցուցմամբ։
Այն դեղերը, որոնք ենթակա են ազատ վաճառքի, ունեն ապացուցված արդյունավետություն, քիչ հակացուցումներ, եւ քաղաքացիները նախկինի նման մրսածության, ատամնացավի եւ գլխացավի խնդիրների դեպքում դեղահաբեր կարող են առանց դեղատոմսի ձեռք բերել։
«Առաջին օգնության ցավազրկողները՝ անալգին, ասկոֆեն, պարացետամոլ, իբուպրոֆեն, առաց դեղատոմսի բաց թողնվող դեղերն են։ Օրվա ցանկացած ժամի դրանք քաղաքացիներին կտրվի առանց խոչընդոտների»,–վստահեցրեց ԱՆ ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է մեկ այլ ցավազրկող սոլպադեինի՝ դեղատոմսով բացթողնման պահանջին, ապա Անահիտ Մկրտչյանը նշեց, որ ՀՀ—ում գրանցված է 3—4 անուն սոլպադեին, որոնցից մեկը պարունակում է կաֆեին եւ ազատ վաճառքի է թողնված։ Իսկ կոդեին պարունակող սոլպադեինի մյուս տեսակները բաց են թողնվելու դեղատոմսով։
Եվ առհասարակ դեղատոմսով բաց են թողնվելու այն ցավազրկողները, որոնք պարունակում են կոդեին եւ ունեն արտահայտված հակացուցումներ։ Կոդեինը քիմիական կառուցվածքով նման է մորֆիին, սակայն ցավը հանգստացնող հատկությունը թույլ է արտահայտված։ Այն քնաբեր եւ բրոմի պատրաստուկների հետ զուգորդած հանգստացնող միջոց է, որը վաղ հասակի երեխաներին հակացուցված է։ Կոդեինի երկարատեւ օգտագործումը կարող է առաջացնել ընտելացում՝ կոդեինիզմ։
Օրգանիզմը զերծ չէ ռեակցիաներից եւ ցանկացած ցավազրկող ընդունելուց առաջ մասնագետի կողմից պետք է ուսումնասիրվի, որովհետեւ ցավազրկման մեկ պատիճն անգամ, առանց իմանալու ցավի սկզբնաղբյուրը, կարող է հանգեցնել վնասակար ազդեցությունների։ Անահիտ Մկրտչյանը սխալ է համարում այն մոտեցումը, որ շատերը ինքնաբուժության են դիմում մերձավորի խորհրդով, որովհետեւ դեղերն ունեն անհատական ազդեցություն օրգանիզմում։ Իսկ հակաբորբոքային պրեպարատների երկար օգտագործումը կարող է օրգանիզմում առաջացնել ռեակցիա եւ հակազդել հիվանդությանը։ Ուստի հատկապես հակաբիոտիկների նշանակումը պետք է պարտադիր լինի դեղատոմսով եւ վերահսկվի։ Հակաբիոտիկներն ունեն արտահայտված ալերգիկ ռեակցիա, եւ հակացուցումները կարող են ավելի վառ արտահայտվել։
Արդյո՞ք որոշ դեղատոմսերի բժշկի կողմից դուրս գրումը չի մեծացնի շտապօգնության կանչերի թիվը կամ չի գոյացնի անհարկի հերթեր ամբուլատոր առաջնային օղակներում. Ա. Մկրտչյանն ասաց, որ շտապօգնության ծառայությունից քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել, իսկ հերթերի հետ կապված խնդրի լուծումն արդեն ընդգրկված է իրենց օրակարգում։ Բազմակի դեղատոմսերի դուրսգրումը եւս իր ձեւաչափն ունի։ Բոլոր քրոնիկ հիվանդները, հիպերտոնիկները տարին երկու անգամ պետք է այցելեն բժշկական հաստատություն եւ միանգամից ձեռք բերեն 6 ամսվա դեղատոմս։ Դեղեր գնելու բազմակի հնարավորություն է տրված նաեւ սոցիալապես անապահով մարդկանց, ովքեր դեղերը ձեռք են բերում ոչ ամբողջական սպառողական փաթեթով, այլ հատ—հատ։
«Այս կարգը հնարավորություն է տալիս հիվանդներին բուժման կուրսը լրացնելու ֆինանսական միջոցներից ելնելով»,–ասաց Անահիտ Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է հակաուռուցքային դեղերի բացթողնման կարգին, ապա նրա վստահեցմամբ, դրանց ցանկը այսպես թե այնպես բաց էր թողնվում միայն բժշկի ցուցումով։
«Քաղաքացին քիմիաթերապիայի առաջին կուրսը ստանալուց հետո, այսպես թե այնպես, դարձյալ հաճախում է բժշկի մոտ՝ երկրորդ կուրսը ստանալու համար համապատասխան հետազոտություն անցնելու, որից հետո է միայն որոշվում՝ նույնը թողնել հակաուռուցքային պրեպարատների չափաբաժինը, թե փոփոխել այն ըստ հիվանդության փուլայնության։ Հիվանդը դեղատուն հաճախելով չի կարող որոշել՝ իրեն տվյալ հակաուռուցքային դեղը ինչ դեղաչափով է անհրաժեշտ»,–ասաց Ա. Մկրտչյանը՝ հավելելով, որ փոփոխվելու է միայն բուժման կուրսը՝ արդեն համապատասխան դեղատոմսի վրա գրելու կարգը։
Ինչ վերաբերում է առանց դեղատոմսի դեղերի դուրսգրման չարաշահմանն ու կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, ապա ԱՆ ներկայացուցիչը վստահեցրեց՝ ընդհակառակը հենց կոռուպցիոն ռիսկերն են նվազում։ «Եթե նախկինում բժիշկը դեղատոմսի վրա գրում էր դեղի առեւտրային անվանումը եւ հիվանդին ուղղորդում էր դեղատուն ձեռք բերելու դեղը օրիգինալ անվանումով, ապա դեղերի մասին օրենքում ամրագրվել է՝ այսուհետ դեղատոմսում գրել ոչ թե դեղի առեւտրային անունը, այլ ակտիվ բաղադրությունը։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին նույն բաղադրությամբ ընտրել գնային առումով իրենց հարմար պրեպարատը, այլ ոչ թե պարտադիր դեղի օրիգինալ տարբերակը, ինչը շատ թանկ է։ Այժմ բուժման ամբողջ կուրսի դեղորայքը հիվանդը կարող է ձեռք բերել ոչ առեւտրային անվամբ, այլ իր իսկ ֆինանսական միջոցներին համապատասխան։ Այս պարագայում վերանում է դեղատան աշխատակցի եւ բժշկի ուղղորդումը»,–ասաց դեղորայքային քաղաքականության բաժնի պետը։
ՀՀ ԳԱԱ հայկենսատեխնոլոգիա գիտարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանը նույնպես վստահ է, որ ցանկացած զարգացած երկրի համար նորմալ մոտեցում է դեղերի դեղատոմսերով բացթողնման գործընթացը։
«Դեղատոմսի առկայությունը զերծ է պահում բնակչությանը դեղերի սխալ ընտրությունից, ինքնաբուժությունից։ Օրինակ՝ հակաբիոտիկներ եւ հակագրիպային պրեպարատ գնելու համար դեղատան աշխատակիցն իր հայեցողությամբ է դեղ առաջարկում գնորդին, մինչդեռ բժշկի նշանակած դեղը ավելի իրատեսական է, ըստ ցուցման եւ կատարված հետազոտության»,–ասում է Աշոտ Սաղյանը։
ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ—արյունաբան Տարոն Սարիբեկյանի դիտարկմամբ, որոշումը նաեւ բխում է բժիշկների շահերից. «Դա բժիշկներին կփրկի մի շարք բարդություններից ու դժվարություններից, որովհետեւ շատ հաճախ մեզ դիմում են հիվանդներ, որոնց բուժում ենք նշանակում, եւ դեղորայքը չի ազդում, պատճառն այն է, որ նախկինում, օրինակ, այդ հակաբիոտիկը բազմակի անտեղի օգտագործել են, եւ իրենց օրգանիզմում կայունություն՝ ռեզիստենտություն է ձեւավորվել»։
Առողջապահության նախարարության կողմից այժմ իրազեկման լայնածավալ աշխատանքներ են տարվում հանրությանը տեղեկացնելու, թե որ դեղերն են գտնվում ազատ վաճառքի եւ որոնց ազատ վաճառքն է սահմանափակված։ Բոլոր քաղաքացիները կարող են դեղատոմսով դուրսգրման դեղերի ցանկի մասին իրազեկվել ԱՆ—ի եւ բոլոր բուժհաստատությունների պաշտոնական կայքերից։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024