ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 14 » Ինքնորոշման իրավունքը սկսել է կարեւորվել
09:37
Ինքնորոշման իրավունքը սկսել է կարեւորվել

Երեւանի շեշտադրումները Բրյուսելում հիմնականում պահպանվեցին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո օրերս կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Անդրադառնալով այդ իրադարձությանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն շեշտել է, թե իրենք միշտ նշել են ու շարունակում են նշել, որ կողմնակից են երկրների միջեւ ուղիղ ու հնարավորինս կանոնավոր բանակցությունների։
«Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ վերջին հանդիպումը երկու արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցավ։ Խնդրի կարգավորումը ռազմական այլընտրանք չունի, հարցը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով։ Իսկ բանակցելու համար մարդիկ պետք է հանդիպեն կանոնավոր կերպով, ինչի արդյունքում եզրահանգումների կկարողանան գալ։ Տպավորություն է, որ նման հանդիպումները միտված են հետագայում ավելի դրական զարգացումների՝ չսահմանափակվելու համար միայն արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով, այլ, կարծես, ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումներ։ Տպավորությունը, ամեն դեպքում, դրական է։ Հիմա պետք է ակտիվորեն աշխատել, որ այս վերջին հանդիպմանը հաջորդեն այլ հանդիպումներ»,—նշել է նա։ 
«Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումն անչափ կարեւոր է՝ անկախ արձանագրված արդյունքից։ Այս հանդիպումից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ այս կոնֆլիկտը շատ բարդ է ու հեշտ չէ միանգամից ինչ—որ մեծ բան փոխել։ Բազմաթիվ փորձագետներ պնդում են՝ այսպիսի հանդիպումները, որոնք մեծ արդյունք չեն տալիս, անիմաստ են, բայց ես բոլորովին համաձայն չեմ։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ հարկ է կյանքի կոչել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված իրավունքները, իսկ ուժի կիրառումն ուղղակի անթույլատրելի է»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին արդեն խոսում է նաեւ ԵԱՀԿ ՄԽ—ն. «Մեզ համար գերակա խնդիր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. սա շատ կարեւոր շեշտադրում է, որը հայկական կողմն անում է։ Բրյուսելում եւս Նալբանդյանը չնահանջեց ու մեր դիրքերը պահպանեց»։
«Բնական է, որ Նալբանդյան—Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա եւ չէր էլ կարող լինել, քանի որ հակամարտ կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են»,—նշել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
«Ադրբեջանը պահանջում է ողջ Ղարաբաղը, ինչն անընդունելի է անգամ միջազգային հանրության համար։ Կողմերը կարող են ամեն օր հանդիպել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, քանի դեռ չկան կոնկրետ առաջարկներ։ Ադրբեջանի գործելաոճը հետեւյալն է. սպասել այնքան, մինչեւ Հայաստանը այլեւս տարածաշրջանային գործոն չի լինի, կթուլանա, ինչպես նաեւ պարբերաբար հարվածել՝ այսպիսով հյուծելով մեզ»,—ասել է Զոլյանը։
«Բանակցային գործընթացը շարունակվում է, եւ չնայած սահմանային լարվածությանը՝ ադրբեջանական կողմը չչեղարկեց հանդիպումը։ Նրանք մի բան ասում են, մեկ այլ բան անում։ Բնական է, սակայն, որ որեւէ արդյունք այդ հանդիպումից չպետք է լիներ»,–ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, ստիպելը, որ Ադրբեջանը կատարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, բավականին լուրջ աշխատանք եւ Ադրբեջանի վրա լուրջ ճնշումներ է ենթադրում։
Նա նաեւ ընդգծել է՝ Ադրբեջանն այս պահին իրական պատերազմի պատրաստ չէ. «Ադրբեջանի կողմից կրակոցներ եղել են ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ, իսկ վերջին տարիներին կրակոցներն ավելի ու ավելի հաճախակի են դարձել։ Իհարկե, բանակցությունները կշարունակվեն, բայց դրանց նպատակը հենց բանակցային ձեւաչափը պահպանելը կլինի»։
Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում, որ ապրիլյան պատերազմի նման եւս մեկ պատերազմ բռնկվի։
«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հակամարտությունը չի լուծելու։ Խնդիրը ունակ են լուծել միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ Հակամարտության լուծման բանալին Երեւանում եւ Ստեփանակերտում է»,–նշել է քաղաքագետը։
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, հայկական կողմին հաջողվել է ապահովել Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը, որը խախտվել էր Բաքվի կողմից նոր սպառազինության ձեռքբերման արդյունքում։ Նա նկատել է՝ հայկական կողմն արդեն անցնում է հավասարազոր պատասխան գործողությունների՝ ճնշելով Ադրբեջանի ագրեսիան։
«Հայտարարություններ կային, որ հայկական կողմը կարող է նաեւ անցնել կանխարգելիչ հարվածներ հասցնելուն։ Դա շատ կարեւոր է, քանի որ այդպիսով մենք Ադրբեջանին կհասկացնենք, որ մեր զինվորների եւ մարտական դիրքերի գլխին կախված ցանկացած սպառնալիք նախապես կոչնչացվի»,–հավելել է Իսագուլյանը։
Մինչ կոնֆլիկտը շարունակում է չլուծված մնալ, Արցախում պետականության զարգացումը կանգ չի առնում։
«Հիմա մեր խորդրդարանական պատվիրակները հաճախ են այցելում Արցախ։ Սա կարեւոր երեւույթ է։ Որոշ պատգամավորներ միայն առիթից առիթ էին լինում Արցախում, իսկ հիմա հաճախ են լինում առաջին գծում, այցելում են Արցախի տարբեր շրջաններ։ Պետք է շեշտեմ, որ դիրքերում մեր զինվորի կենցաղային պայմանները բարելավվել են. ջրագծեր են անցկացվել դիրքեր, բունկերները ավելի լավ վիճակում են։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ ու դրական ազդեցություն ունի այս հարցում։ Արցախին մեծ բյուջետային միջոցներ են հատկացվում։ Եթե Արցախի համար ինչ—որ բան է անհրաժեշտ, ապա ՀՀ—ն դա անում է՝ առանց խոչընդոտների»,– նշել է Գառնիկ Իսագուլյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ria.ru»—ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանի զինված ուժերն ունեն հակահրթիռային զինատեսակ, որը հնարավորություն է տալիս չեզոքացնել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համակարգերը։
«Հայ մասնագետների որեւէ զենքի կիրառության արդյունքները Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լավ գիտի»,—«Aysor. am»—ին ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը։
«Իսկ ինչ մնում է «Իսկանդերի» դեմ պայքարը մոդելավորելուն, ապա աշխարհում ամենահզոր պետությունն անգամ, ունենալով լավագույն ՀՀՊ համալիրները, մշտապես մոդելավորում է «Իսկանդերի» դեմ պայքարը, բայց մեկ է՝ վախենում է «Իսկանդերից» եւ դրա բոլոր տեսակի հրթիռներից»,—ընդգծել է ռազմական փորձագետը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի կարգավորվի միայն բանակցությունների միջոցով։ Բանակցություններին այլընտրանք չկա»,—«Tert.am»—ին ասել է Մերձավոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի անդամ Կարո Քեբաբջյանը։
Նա նշել է որ բանակցային գործընթացին կողմնակից են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ—ն, Ռուսաստանը, Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, բայց Ադրբեջանը 25 տարի շարունակ իր կեցվածքով ցույց է տվել, որ մերժում է բանակցային ճանապարհը։
Ադրբեջանում շարունակում են հայերի նկատմամբ ատելություն սերմանել։
Նման պայմաններում, նրա խոսքով, դիվանագիտական հաղթանակ գրանցելն անհնար է։ Մերձավոր Արեւելքում ԼՂ ներկայացուցիչը նշել է, որ իրականությունն այն է, որ հակամարտող կողմերի նախագահները, նախարարները կհանդիպեն, ճնշումներ կբանեցվեն, ինչի արդյունքում «կմեղմեն պատերազմը, բայց այն անխուսափելի է, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է ժողովրդի մեջ ատելություն սերմանել, փոքր երեխային պատրաստել հայի արյուն խմել»։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017