ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 08:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 20 » Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
10:17
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մեծ մամուլի ասուլիսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մամուլի ասուլիսը տեւեց 4 ժամ 20 րոպե։ Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շուրջ մի քանի տասնյակ հարց ուղղելու վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ ԼՂ հարցի կարգավորմանը։
Ներածական խոսքում ՀՀ վարչապետն ասաց. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։
Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձեւաչափով, եթե չեմ սխալվում, եւ այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի։ Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել եւ կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան եմ ստացել.
2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով։ Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիպոթեկային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ։ Ընդհանրապես այսօրվա դրությամբ երկրում հիպոթեկային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, եւ մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է։ Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա. սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ։ Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր՝ ոչ միայն շինարարության ոլորտում, այլեւ շինանյութերի արտադրության ոլորտում եւ ընդհանրապես սպասարկման ոլորտում, եւ այդպես շարունակ։ Սա, կարծում եմ, շատ կարեւոր ցուցանիշ է, որն իր հերթին, բնականաբար, բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման։
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաեւ, որ այս պահի դրությամբ Հայաստանում առկա է, կառավարության հետ առնվազն քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով։ Այդ ծրագրերից 42—ը՝ 774 մլն ԱՄՆ դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում։ Սա նշանակում է, որ երկրում նաեւ որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք։
Հաջորդը, որ կցանկանայի նախաբանում ասել՝ գիտեք, որ մարտի 23—ին երկրում տեղի է ունենալու համապետական մաքրության օր, եւ հույս ունեմ՝ այդ օրը մենք բոլորս կմասնակցենք համապետական մաքրության այդ գործողություններին։ Ես ինքս էլ անձամբ, բնականաբար, մասնակցելու եմ եւ կփորձեմ թերեւս մասնակցել նախապես չհայտարարված որեւէ բնակավայրում։ Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները նույնպես ակտիվ կմասնակցեն։ Ցանկանում եմ ասել, որ վիզուալ առումով երկրում ամենամեծ պրոբլեմներից մեկն աղբի համատարածության պրոբլեմն է։ Մի անգամ կառավարության նիստում առիթ եմ ունեցել ասելու՝ կհամարեմ, որ երկրում իսկապես հեղափոխական մասշտաբի փոփոխություններ են տեղի ունեցել, դա, իհարկե, խնդրի վիզուալ կողմը կլինի, որը բազմաթիվ բովանդակային նրբությունների մասին կվկայի, եթե մենք մեր երկիրը, մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից եւ այլ թափոններից, մասնավորապես՝ ավտոմեքենաների, տարբեր կրպակների թափոններից։ Ուրախ եմ, որ այս գործընթացն արդեն սկսվել է։
Ընդհանուր առմամբ, կառավարության գործունեության մանրամասներին առիթ կունենանք առաջիկայում անդրադառնալու Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցի քննարկման ընթացքում։ Դրա համար այսօր ես այլ մանրամասների չեմ անդրադառնում եւ ուրախ եմ այս առիթի համար։
Ցանկանում եմ ասել, որ եկել եմ այստեղ՝ ձեր բոլորին հարցերին պատասխանելու, եւ հույս ունեմ, որ այս քննարկման ընթացքում կհնչեն բոլոր հնարավոր հարցերը, որովհետեւ նախկին ասուլիսների փորձից ես գիտեմ, որ կան դեպքեր, երբ, օրինակ, լինում են թեմաներ, որոնք, այսպես ասած, համացանցում մեծ իրարանցում եւ փոթորիկներ են անում, եւ ասուլիսի ժամանակ, չգիտեմ ինչու, այդ թեմաներով հարցեր չեն հնչում։ Հույս ունեմ, որ այսօր բոլոր հնարավոր հարցերը կտաք՝ արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, անձնական, ոչ անձնական, բոլոր հարցերը՝ ամեն ինչի մասին, որովհետեւ այս ասուլիսների ձեւաչափի կարեւորագույն նպատակն է, որ ես անձամբ, կառավարությունը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ եւ հաշվետու մեր հանրության առաջ։
Հավաստիացնում եմ, որ չկա որեւէ հարց, որը ես չէի ցանկանա, որ հնչի, եւ չկա որեւէ հարց, համոզված եմ ասում, որի պատասխանը ես չունեմ։ Այնպես որ, եթե որեւէ մեկը հարցը չի տալիս՝ մտահոգվելով, որ ես, հնարավոր է, այդ հարցի պատասխանը չունեմ, խնդրում եմ՝ մի մտահոգվեք, հանգիստ առաջադրեք ձեր հարցերը»։

Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 448 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024