ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 18 » Իրանը եւ ԼՂՀ—ն՝ ստամբուլյան գագաթնաժողովի թիրախում
15:33
Իրանը եւ ԼՂՀ—ն՝ ստամբուլյան գագաթնաժողովի թիրախում

«Միասնություն եւ համերաշխություն հանուն արդարության ու անվտանգության» կարգախոսով Ստամբուլում տեղի է ունեցել «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (OIC) 13—րդ գագաթնաժողովը։ OIC—ին անդամակցում է 57 իսլամական երկիր, բայց գագաթնաժողովին մասնակցել են 30 երկրների առաջին դեմքեր։ 
Բացման խոսքում հյուրընկալող երկրի նախագահ Էրդողանը կոչ է արել մի կողմ թողնել իսլամական աշխարհում առկա շիա—սուննի տարաձայնությունը, կարեւորել իսլամական գործոնը։ Թեեւ, հաշվի առնելով անդամ երկրների աշխարհաքաղաքական եւ ազգային շահերը, նրանց միջեւ միշտ էլ տարաձայնություններ եղել են, սակայն միասնության կարգախոսով գումարված ստամբուլյան գագաթնաժողովում, թերեւս, առ այսօր տեղի ունեցածներից առավել ակնհայտ եւ սրված են տարաձայնությունները։ Դրանք էլ ավելի ակնհայտ են դառնում՝ հաշվի առնելով գագաթնաժողովի գլխավոր փաստաթղթի վերջնական հայտարարության մեջ զետեղված դրույթները։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ փաստաթուղթը կոչված է Թուրքիա—Սաուդյան Արաբիա ռազմավարական գործընկերների նպատակներին ծառայեցնելուն, անշուշտ, նաեւ ի հաշիվ Էր Ռիյադի նավթադոլարների։ 
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի արքա Սալման բին Աբդուլազիզը 300 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ ապրիլի 12—ին էր ժամանել Ստամբուլ, առանձին—առանձին հանդիպումներ ունեցել Էրդողանի եւ վարչապետ Դավութօղլուի հետ, արժանացել այդ երկրի բարձրագույն պարգեւին։ Հանդիպումներում քննարկվել են գագաթնաժողովի, տարածաշրջանային եւ երկկողմ փոխհարաբերությունների հարցեր։ Էրդողանն այժմ ակնկալում է երկիրը զարգացնել սաուդյան ներդրումների հաշվին։
Գագաթնաժողովի գլխավոր բանախոսներից էր Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ով կարեւորել է իսլամական միասնությունն ու այդ աշխարհում առկա խնդիրները։ Նա միաժամանակ մատնանշել է, որ եթե իսլամական որոշ երկրներում սպառազինության ոլորտում ներդրվող միլիարդավոր դոլարները ծախսվեին իսլամական հասարակության զարգացման եւ ուսումնառության ոլորտներում, ապա այսօր վիճակը բոլորովին այլ կլիներ։ Սա, թերեւս, անուղղակիորեն վերաբերում էր գլխավորապես Պարսից ծոցի ավազանի երկրներին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ Այլ կերպ ասած՝ Թեհրան—Էր Ռիյադ տարաձայնությունները տեսանելի էին նաեւ գագաթնաժողովում։
Գլխավոր փաստաթուղթը գլխավորապես մշակվել է դեռեւս շուրջ երկու ամիս առաջ, Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում գումարված OIC—ի ԱԳ նախարարների համաժողովում, որտեղ Իրանը բացակայել է, քանի որ Էր Ռիյադը վիզա չէր տվել։ Հետեւաբար փաստաթղթում տեղ է գտել առնվազն 4 հակաիրանական դրույթ՝ ի շահ Էր Ռիյադի։ Ավելին, ստաբուլյան ԱԳ նախարարների համաժողովին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին նույնիսկ չի հաջողվել դրանք քննարկման առարկա դարձնել։ Դրա փոխարեն հայտարարությունում Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի տեսակետները պաշտպանող դրույթների պակաս չի զգացվում։ 
Հաշվի առնելով թուրքական պետությունների խիստ շահագրգիռ լինելը՝ ԼՂՀ—ի հարցում իրենց տեսակետներն իսլամական աշխարհին հրամցնելու առումով, կարելի է ասել, որ գագաթնաժողովը չտեսնված հնարավորություն էր ընձեռել Հայաստանին եւ հայերին իրենց ելույթներում սեւացնելու համար՝ հայկական կողմի շահերը պաշտպանող երկրների բացակայությամբ։ Թեեւ դեռեւս չկան թուրքական եւ վերջիններիս տեսակետները կիսող երկրների առաջնորդների ու ԱԳ նախարարների ելույթների ամբողջական տեքստերը, բայց այդ է վկայում Իրանի միջազգային եւ իրավական հարցերի գծով ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչիի հպանցիկ ակնարկը «Հայաստան—Ադրբեջան» բախումների վերաբերյալ, երբ նա խոսել է հայտարարության նախագծի եւ դրանում տեղ գտած միակողմանի եւ ոչ արդարացի դրույթների մասին։ Արաղչին անուղղակիորեն է արտահայտվել ԼՂՀ—ի հարցում կողմնակալության մասին, նշել, որ Ադրբեջանի առնչությամբ հատուկ վերաբերմունք է դրսեւորվել, ինչը նա պատճառաբանել է Ադրբեջանի իսլամական երկիր լինելով։ Թեեւ իրականում նման վերաբերմունքը պետք է բացատրել նրա թուրքական լինելու հանգամանքով եւ Թուրքիայի հովանավորելով, սակայն կարեւորը կողմնակալության փաստն է, որը ճչացող է։ Ադրբեջանն ու Թուքիան OIC—ի բոլոր մակարդակի նիստերում, այդ թվում՝ գագաթնաժողովներում, միշտ էլ արածարել են ղարաբաղյան հիմնահարցը, հասել նրան, որ քննադատական դրույթ է զետեղվել փաստաթղթում։ 
Բայց այս անգամ հակահայ հիստերիան աննախադեպ էր։ Գագաթնաժողովի հայտարարության նախագծում հակահայ դրույթները երկուսն են։ Նախ խստիվ դատապարտվել է Հայաստանի «ագրեսիան» ընդդեմ Ադրբեջանի եւ շեշտվել, թե արգելվում է ուժի կիրառմամբ այլ երկրի տարածքների գրավումը՝ ՄԱԿ—ի խարտիայով եւ միջազգային օրենքներով։ Իսկ հաջորդ կետով OIC—ի ղեկավարները Հայաստանից պահանջում են անհապաղ եւ լիովին նահանջել «Ադրբեջանի Ղարաբաղից»։ Հայաստանին քննադատող ելույթներ են ունեցել Սաուդյան Արաբիան, OIC–ի գլխավոր քարտուղար Այադ բին Ամին Մադանին, բնականաբար, Թուրքիայի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ այլք։ Նման վերաբերմունքը միանգամայն ենթադրելի էր։
Մյուս կողմից՝ չպետք է նաեւ մոռանալ, որ այդ որոշումները լավագույն դեպքում քաղաքական հայտարարությունից այն կողմ չեն անցնում եւ, ինչպես նշել է տարածաշրջանի հարցերով փորձագետ Հեշմատոլա Ֆալահաթփիշեն, այդ հայտարարությունում տեղ գտած դրույթների կյանքը շատ կարճ է եւ մի քանի օր է տեւում գագաթնաժողովի ավարտից հետո։  hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 91 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017