ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 03:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 4 » Իշխանական ուժերը հասկանում են Խոստում տալու եւ խոստում չիրականացնելու արժեքը
12:59
Իշխանական ուժերը հասկանում են Խոստում տալու եւ խոստում չիրականացնելու արժեքը

Տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկ շեշտադրումներ են արված սոցիալական խնդիրներին եւ տնտեսական քաղաքականությանը։ Բացի այդ, ըստ նրա, քարոզարշավի վերլուծությունը ցույց է տալիս, որ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում առավելապես ուշադրություն են դարձրել սոցիալական խնդիրներին, տնտեսական քաղաքականության զարգացման այն տեսլականին, որ քաղաքական ուժն ունի։

Նրա խոսքերով՝ դա պատահական չէ եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր բնակչությանը առավելապես հուզում են այն խնդիրները, որոնք վերաբերում են աշխատավարձերին, թոշակներին։ Ուստի կուսակցությունները դա քաջ գիտակցելով՝ հատուկ շեշտադրում են կատարում այդ ուղղությամբ։
«Առաջին հայացքից բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում կարգախոսային իմաստով նույն մոտեցումներն են, բոլորն անխտիր խոսում են օլիգարխների դեմ մղվելիք պայքարից, հարկային բեռի դեպի խոշոր բիզնես տեղախոխելուց, հարկային վարչարարության կատերլագործումից, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումից, աշխատավարձերի բարձրացումից։ Բայց երբ ավելի խորն ենք ուսումնասիրում, ապա այս դեպքում մոտեցումները էականորեն իրարից տարբերվում են»,–ասաց Կ.Խաչատրյանը։
Նա նաեւ նշեց, որ պետք է տարանջատել ընդդիմադիր ու իշխանական կուսակցությունների ծրագրերը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունների ծրագրերում առավելապես շեշտադրում է կատարվում այն բացասական երեւույթների նկատմամբ, որ այսօր կան տնտեսությունում ու հավակնոտ ծրագրեր են ներկայացնում՝ տարբեր ցուցանիշների կրկնապատկում, եռապատկում եւ այլն։
Մինչդեռ, ըստ Կ. Խաչատրյանի, իշխանական կուսակցությունների ծրագրերը խոստումների իմաստով շատ ավելի զուսպ են եւ կշռադատված։ «Իշխանական ուժերը հասկանում են խոստում տալու եւ խոստում չիրականացնելու արժեքը։ Ուստի այդ կուսակցությունները ոսկե սարեր չեն խոստանում»,— ասաց Կ. Խաչատրյանը։
Տնտեսագետը իրատեսական չի համարում նաեւ «Ժառանգություն» կուսակցության եւ ՀԱԿ—ի նախանշած թվերը, թե մինչեւ 2013թ. նվազագույն աշխատավարձը կարող են հասցնել 80 հազար դրամի՝ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն։ «Մեկ տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի կտրուկ չափով բարձրացումը հիմնավորված չի։ Այս դեպքում պետությունը ստիպված է մեծացնել գործարարների ծախսերը, իսկ ծախսերը մեծացնելով, բնականաբար, կբարձրանա ապրանքի ինքնարժեքը, ինչը կհանգեցնի ինֆլյացիայի»,— ասաց տնտեսագետը։
Կ. Խաչատրյանի խոսքերով՝ բնական է, որ նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանա, սակայն առաջիկա 1—2 տարիների ընթացքում հնարավոր է բարձրացնել մինչեւ 40—45 հազար դրամի։ Նա իրատեսական համարեց ՀՅԴ—ի նախընտրական ծրագրում նախանշած նվազագույն աշխատավարձի չափը՝ 63 հազար դրամ։
Անդրադառնալով նախընտրական ծրագրերում ստվերի դեմ պայքարին ուղղված քայլերին, տնտեսագետը նշեց, որ այդ պայքարը որքան էլ կոշտ լինի, ապա անգամ 5 տարիների ընթացքում ցանկալի արդյունքի հասնելը՝ 50% ստվերից 0%—ի հասնելը, ռեալ չի, ինչը նախանշել են ընդդիմադիր ուժերը։
Հարցին, թե որպես տնտեսագետ ինչ կավելացներ կուսակցությունների ծրագրերում, Կառլեն Խաչատրյանն ասաց. «Ոչ մի կուսակցության ծրագրում ներդրումային հիմնադրամների մասին չի խոսվում, մինչդեռ դրանք դեպի տնտեսություն փող ներգրավելու լուրջ աղբյուր կարող են հանդիսանալ»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024