ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 11 » Իշխանությունը կունենա մեծ լեգիտիմություն /Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, արդյունքները կանխատեսելի էին/
11:37
Իշխանությունը կունենա մեծ լեգիտիմություն /Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, արդյունքները կանխատեսելի էին/

Հայաստանում դեկտեմբերի 9—ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն։ Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,–ասել է Կարեն Քոչարյանը։
Նա առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում, քանի որ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան։
Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշել է, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն։ 
«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը»,—հավելել է քաղտեխնոլոգը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը։ «Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ձեռք է բերելու բավական մեծ քանակով ձայներ, խնդիրն այն էր, թե որքան մեծ։ ԿԸՀ—ի տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ «Իմ քայլը» բավական մեծ աջակցություն ունի, այդ ձայները պարունակում են բավական մեծ սոցիալական ու քաղաքական կապիտալ, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել՝ ի նպաստ պետության, սոցիալ—տնտեսական, քաղաքական զարգացման»,—ասել է Ալեքսանդր Մարկարովը՝ ավելացնելով, որ «Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար։ Նրա խոսքով, պարզ է, որ բնակչության շրջանում կան բավական մեծ սպասելիքներ, խնդիրն այն է, թե նոր կառավարությունն ինչ ծրագիր է ներկայացնելու եւ ինչպես է դա իրականացնելու։
Խոսելով խորհրդարան անցած քաղաքական մյուս ուժերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ ընդդիմադիրի գործառույթը, կարծես թե, պետք է իրենց վրա վերցնեն «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», սակայն, ըստ նրա, դա փոքր—ինչ դժվար է պատկերացնել։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին։
«Ապագա խորհրդարանը խիստ բեւեռացված չի լինելու, չենք ունենալու արմատական քաղաքական գիծ ունեցող միմյանց դեմ ուժեր։ «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ բավական լոյալ են տրամադրված եւ «Բարգավաճ Հայաստան», եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Իհարկե, «Լուսավոր Հայաստանը» նշում էր, որ կլինի ընդդիմադիր քաղաքական ուժ, բայց, ամեն դեպքում, այն իշխող ուժի հետ գործել է «Ելք» դաշինքով, ողջունել է հեղափոխությունը եւ սուր քննադատությամբ երբեք հանդես չի եկել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Ես լրիվ ընդունում եմ, որ այն կարող է լինել ընդդիմություն, բայց՝ ոչ արմատական»,–ասել է Գարիկ Քեռյանը։
Քաղաքագետը նշել է, որ այս ընտրություններն առանձնանում էին ազատ, արդար լինելով։ Նրա խոսքով, Երեւանի ավագանու եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների այդ մակարդակով անցկացումը մեծ նվաճում էր։
«Միանշանական պարզ է, որ ժողովրդավարական երկրները Հայաստանին ընդունելու են որպես շատ ավելի բարձր վարկանիշով պետություն, որովհետեւ Հայաստանում ընտրությունները դիտարկվում են ազատ, արդար։ Հայաստանն իրենց հետ հարաբերվելու է լեգիտիմ իշխանության, ժողովրդավարական երկրի իմիջով։ Սա ես համարում եմ մեծ դրական քայլ, որն իր ազդեցությունը կարող է թողնել արցախյան հարցում առաջընթաց ունենալու համար»,–ասել է Գարիկ Քեռյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024