ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 2 » Ջերմաղբյուրի տարածքից պետությունը ձեռք չի քաշել Հավանական ներդրողների հայտնվելու պարագայում կներկայացվեն առկա բոլոր տվյալները//
13:29
Ջերմաղբյուրի տարածքից պետությունը ձեռք չի քաշել Հավանական ներդրողների հայտնվելու պարագայում կներկայացվեն առկա բոլոր տվյալները//

Խոսելով մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացումից՝ ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը նկատում է, որ վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների հետազոտումն ու շահագործումը խիստ կարեւոր եւ արդիական են դարձել։ Երկր աֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում։ Գոնե այս պահի դրությամբ, ասվածը վերաբերում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակին, հատկապես Ջերմաղբյուրի տեղամասին։ «ՀՀ»—ն մի անգամ գրել է այս ծրագրի մասին՝ նշելով, որ տեղանքում ուսումնասիրությունների ֆինանսավորումը Համաշխարհային բանկի կողմից էր։ 
Ժամանակին մասնագետները ինձ հետ զրույցում վստահեցրել էին, որ այդ տեղամասում երկրաջերմային կայան կարելի է կառուցել։ Կայանն առայժմ չի կառուցվել, բայց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ երկրաջերմային էներգետիկայի զարգացման ծրագիրը պետության համար ուժի մեջ է։
Ըստ հիմնադրամի տվյալների, Ջերմաղբյուրի տեղանքում աշխատող 19 հորատող ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների ուսումնասիրությունների համաձայն՝ Ջերմաղբյուրի բարձրավանդակում 1 կմ հետազոտական հորատում անցկացնելու ծախսերի չափը սահմանվեց 800—900 հազար ԱՄՆ դոլար։ Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի տեղակայված հզորությունը 25 ՄՎտ է, նախատեսված տարեկան միջին արտադրությունը՝ 194.4 մլն կՎտժ (տեղակայված հզորության կայանի ներդրումային ծախսերը կազմում են 39.1մլն դոլար)։ Երկրաջերմային աղբյուրի նվազագույն ջերմաստիճանը 250 C է, խորությունը՝ 2500—3000 մ։ Տնտեսական հաշվարկի համաձայն՝ սակագինը 4.50 ցենտ է 1 կՎ/ժ—ի համար, ծախսածածկող սակագինը՝ 2.44 ցենտ 1 կՎ/ժ—ի համար։ Կայանի կառուցման ու տեղակայման ժամկետը 2 տարի է, կայանի շահագործման շրջափուլը՝ 28 տարի։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն, ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի տեխնիկական օժանդակության շրջանակներում «Գրիձոր» եւ «Քարքար» կոչվող երկու երկրաջերմային հարթակներում մեկնարկել են համապատասխան երկրաբանական եւ երկրաֆիզիկական հետազոտությունները։ Այդ հետազոտությունների դրական արդյունքի դեպքում հնարավոր կլինի սկսել երկրաբանական հորատման աշխատանքները։ Ըստ նախարարության, աշխատանքների արդյունքները մատչելի կլինեն ներդրողների համար։ Իսկ այս պահի դրությամբ եթե հիմնվենք տվյալների վրա, ապա Հայաստանում երկրաջերմային էներգիայի օգտագործման 16 գոտիներ կան։ Օրինակ, «Դենիշ էներջի մենեջմընթ Էյ/Էս» ընկերության մասնագետների տեսակետով, Հայաստանում ստորգետնյա ջերմության զգալի պաշարի առկայություն կա։ Մինչեւ վերջերս հանրապետությունում հայտնաբերվել են միայն ցածր ջերմաստիճանով երկրաջերմային պաշարներ՝ 1000 C—ից պակաս։
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Ջերմաղբյուրի հարթակում (մոտավորապես 900 C՝ շուրջ 900 մ խորության դեպքում)։ Ինչ վերաբերում է 16 գոտիներին, ապա խոսքը նախ Ջերմուկի գոտու մասին է։ Ավելի քան 30 հորեր են հորատվել Ջերմուկ քաղաքի մոտ, որը երկար ժամանակ զարգանում է որպես հանգստյան գոտի։ Ջերմուկից բացի, Վայոց ձորի մարզում մեկ այլ հեռանկարային գոտի էլ կա՝ Սայաթ—Նովա տարածքը։ Այս տարածքի վերաբերյալ առկա տեղեկությունները սակավ են, սակայն քանի որ Ջերմուկի տարածքի հետ շատ ընդհանուր բան կա, հնարավոր է ենթադրել, որ Սայաթ—Նովայի ջերմային ջրերը ծագում են համանման համակարգից։ Սյունիքի մարզում այդպիսի գոտի է Որոտան գետի հովիտը։ Ջերմային աղբյուրներն ու հորերը գտնվում են գետի միջին հոսքում, Սիսիան քաղաքի մոտ եւ Ույծ, Որոտան (նախկին Որուտ) եւ Շամբ գյուղերի տարածքներում։ Կոտայքի մարզում այդպիսի գոտի է Հանքավանը։ Մի շարք աղբյուրներ եւ առնվազն 11 հորեր են գտնվում Մարմարիկ գետի երկայնքով տեղադրված ավելի քան մի քանի հարյուր մետր տարածության վրա։ Որոշ հորեր մինչ օրս լավ վիճակում են, սակայն դրանցից երկուսը ներկայումս օգտագործվում է ոչ երկրաջերմային կիրառման համակարգում. շշալցման գործարանին եւ չոր սառույցի ֆաբրիկային ածխածնի երկօքսիդ է մատակարարում, իսկ տեղի առողջարանին հանքային ջրով է ապահովում։ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքում 200—971 մ խորությունների մի քանի հորեր են փորվել։ Սեւանա լճի ավազանի երկրաջերմային ներուժի ցայսօր արված ուսումնասիրությունները բավականին սահմանափակ են։ Տարբեր տարիների ընթացքում այս տարածքում զանազան նպատակներով փորվել են մի քանի տասնյակ հորեր։ Նշված հորերից մի քանիսն ի հայտ բերեցին տաք կամ եռման ջրեր։ Սակայն երկրաջերմային պաշարների նպատակային հետազոտություն կատարվեց միայն Մարտունու շրջանում։ Երկրաֆիզիկական հետազոտությունը սահմանափակված էր Մարտունու մոտ գտնվող փոքր տարածքով։ Ջրի ջերմաստիճանները եւ քիմիական բաղադրությունը չափվեցին բնական աղբյուրներում՝ Սեւանա լճի ավազանի սահմաններում։ Կատարված հետազոտությունը թույլ տվեց մատնանշել Սեւանա լճի ավազանի երկրաջերմային էներգիայի օգտագործման չորս խոստումնալից գոտիներ. 1. Գրիձոր — Նորադուզի գոտի, 2. Մարտունի — Արմաղանի գոտի, 3. Կարճաղբյուր — Փորակի գոտի, 4. Վահրամսար — Նորաշենի գոտի։ Դեռ 1993թ. հետազոտվեց Մարտունու հիվանդանոցի համար երկրաջերմային ջեռուցման համակարգի ստեղծման տեխնիկական հնարավորությունը։ Տարածքների ջեռուցման կիրառական համակարգերը թերեւս այս վայրում երկրաջերմային ռեսուրսների ամենահամապատասխան կիրառությունն են։ Կարճաղբյուր—Փորակ գոտին ավելի քիչ է ուսումնասիրված, սակայն դրա երկրաջերմային ներուժը կարող է խոստումնալից լինել հետագա օգտագործման համար։
Մի խոսքով, առայժմ Ջերմաղբյուրի մասին է խոսվում։ Հավելենք միայն, որ երկրաջերմային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության ընթացքում երկրաջերմային էլեկտրակայանների համար օգտագործվեց 4.5 ԱՄՆ ցենտ սակագինը՝ այդ թվականներին սահմանված բնական ջրահոսի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների համար։ Այս դեպքում շուրջ 194 մլն կՎտժ տարեկան միջին արտադրությամբ Ջերմաղբյուրի 25 ՄՎտ հզորության երկրաջերմային էլեկտրակայանի համար ետգնման ժամկետը կազմում է 12 տարի։ Ջերմաղբյուրի ծրագիրը ժամանակին աշխույժ քննարկվել է, հետո սառեց, բայց, ինչպես ասացինք, պետությունը ձեռք չի քաշել, եւ հավանական ներդրողների հայտնվելու պարագայում կներկայացվեն առկա բոլոր տվյալները։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 648 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024