ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 14 » Ժամանակն է կարեւորել հատուցման հարցը /ԵԺԿ–ի բանաձեւում այդ հարցը ներառված է, այդ թվում՝ հողային/
09:25
Ժամանակն է կարեւորել հատուցման հարցը /ԵԺԿ–ի բանաձեւում այդ հարցը ներառված է, այդ թվում՝ հողային/

Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությոնը, առաջին հերթին առաջնորդվում է սեփական շահերով։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։
«Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2015 թվականին չճանաչելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռ հույսեր կային, թե հնարավոր կլինի Թուրքիայի հետ միգրացիոն խնդիրը լուծել։ Մինչեւ վերջին պահը բանաձեւի քննարկման ընթացքը կանխատեսելի չէր, որովհետեւ դեռ Թուրքիայի հետ բանակցություններ էին գնում։ Եղավ այն, ինչ եղավ։ Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ առաջին հերթին, առաջնորդվում է սեփական շահերով։ Եվ դա միայն Գերմանիան չէ, մյուս երկրները նույնպես սեփական շահերից ելնելով են վարվում։ Ու պետք չէ նեղացածի կեցվածք ընդունել։ Մեր խնդիրն է փորձել այդ շահը համապատասխանեցնել մեր ազգային շահի հետ։ Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ շահարկվել է մեծ տերությունների կողմից, պետք է գտնել մեր ազգային պետական շահի ու տվյալ երկրների շահի համընկնումը եւ ստանալ գործնական օգուտ»,—ասաց նա։
Անդրադառնալով Գերմանիայի կողմից ընդունված բանաձեւի բովանդակային մասին՝ Արմեն Մարուքյանն ընդգծեց, որ այնտեղ հատուցման մասին խոսք չկա։ Բանաձեւում խոսվում է Հայ—թուրքական արձանագրությունների վերակենդանացման, երկու ժողովուրդների հաշտեցման, ներման մասին, բայց ոչ՝ հատուցման։
«Ինչ է ստացվում, մենք տեսնում ենք, որ Գերմանիան, ով ճանաչել է Հոլոքոստը, 1952 թվականի լյուսքենբուրգյան համաձայնագրով հատուցում է հրեաներին, իր կողմից ընդունած բանաձեւում չի խոսում հատուցման մասին։ Դա այն դեպքում, երբ Թուրքիան կատարել է նույնանման հանցագործություն։ Ցանկալի կլիներ, որ բանաձեւում հատուցման մասին եւս խոսք լիներ։ Այնինչ՝ գերմանացիների մտքում խնդիրը սահմանազատվում է բարոյական հարթությունով՝ ճանաչում, ներում»,—ասաց Արմեն Մարուքյանը։
Ինչո՞ւ հատուցման մասին չի խոսվում բանաձեւում, որովհետեւ, ըստ Արմեն Մարուքյանի, հայկական կողմը չի աշխատել տեքստի վրա, հայկական կողմը տեքստի վրա որեւէ ազդեցություն չի ունեցել։
«Սա վկայում է այն մասին, որ մենք շարունակելու ենք ունենալ նման բանաձեւեր, քանի դեռ չենք ընդգրկվում նախապատրաստական գործում։ Ներկայացնեմ օրինակ. 2015 թվականին ունեցանք ԵԺԿ—ի ընդունած բանաձեւը, փայլուն մի փաստաթուղթ է հայ ժողովրդի շահերի տեսանկյունից։ Այնտեղ կարող եք տեսնել հատուցման հարցը, այդ թվում՝ հողային։ Այդպիսի արդյունք ստացանք մի պարզ պատճառով, հայկական կողմը փաստաթղթի վրա շատ լավ աշխատել է»,—ավելացրեց Արմեն Մարուքյանը։ 
Նրա խոսքով, անհրաժեշտ է նախապես աշխատանք տանել, հակառակ պարագայում շատ դժվար է արդեն շրջանառության մեջ մտած փաստաթղթի մեջ փոփոխություններ կատարել։ «Ի վերջո, մենք ճանաչման գործից ի՞նչ ենք ակնկալում, բարոյական պա՞հ, թե՞ փորձելու ենք դա դարձնել ճնշման գործիք Թուրքիայի վրա, որով հասնենք հայ ժողովրդի խախտված իրավունքների վերականգնմանը»,—հավելեց Արմեն Մարուքյանը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 285 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024