ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 28 » Ժամկետների հարցում հստակություն չկա /Դա կարող է որոշվել համանախագահների տարածաշրջան այցի ժամանակ/
15:27
Ժամկետների հարցում հստակություն չկա /Դա կարող է որոշվել համանախագահների տարածաշրջան այցի ժամանակ/

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների վերաբերյալ այս պահին հստակություն չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ 
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել են այդ մասին։ Տեղյակ եք, որ եղել է պայմանավորվածություն, որ համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան, լինեն ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ Բաքվում։ Կարծում եմ, որ այդ հանդիպումների ընթացքում կհստակեցվեն նախագահների հանդիպման ժամկետները։ Կարծում եմ, որ այդ հարցը կորոշվի այդ հանդիպումների արդյունքում»,–ընդգծել է Քոչարյանը։
Հարցին՝ համանախագահները նոր առաջարկներ ներկայացրե՞լ են, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում նոր առաջարկներ, ես լավ չեմ հասկանում։ Առ այսօր կա մի փաստաթուղթ, որը հիմք է բանակցությունների համար։ Դա Մադրիդյան փաստաթուղթն է։ Եթե բանակցությունների ընթացքում եղել են ուրիշ առաջարկներ, դա հարցի մյուս կողմն է։ Պարզապես իրավիճակն ապրիլյան պատերազմից հետո այնպիսին է, որ բոլորի համար ակնհայտ է, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Առաջընթացն անհնար է նաեւ առանց բանակցություններին Արցախի մասնակցության, ինչի մասին բազմիցս խոսել են նաեւ համանախագահները։ Այս երկու հանգամանքը կա՝ վստահության մթնոլորտ, որի մեջ մտնում են նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, բանակցություններին Արցախի մասնակցությունը։ Որեւէ այլ նորություն գոյություն չունի»։ 
Անդրադառնալով հարցին՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացությա՞ն են մատնվել, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ պատասխանել է. «ես չգիտեմ, թե ով է մոռացության մատնել, բայց հայկական կողմերն ու համանախագահները հաստատ մոռացության չեն մատնել»։
Դիտարկմանը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ համանախագահները Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին չեն խոսում, ինչով էլ այդ հայտարարությունը նախորդներից տարբերվում է, Քոչարյանը պատասխանել է. «Այս պահին օրակարգային հարց է, թե ինչպես ապահովել բանակցային գործընթացի արդյունավետությունը։ Առանց այդ պայմանավորվածությունների անհնար է առաջ գնալ։ Ես հիշեցնեմ, որ այդ հարցը միայն ապրիլյան պատերազմից հետո չի առաջ եկել։ Մենք դրա մասին մինչ այդ էլ բազմիցս խոսել ենք։ Անգամ հրադադարի պայմանագրի կնքումից հետո, որի տակ կան Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ստորագրությունները, խոսք է գնացել հետաքննության մեխանիզմների մասին։ Ո՞րն է հետաքննության մեխանիզմների էությունը։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ համանախագահները հասցեագրված հայտարարություններ չեն անում։ Իհարկե, Ադրբեջանն արդեն այնքան է անցել սահմանը, որ մենք կարող ենք դեպքեր մատնանշել, երբ համանախագահների հայտարարությունները հասցեագրված են, սակայն դրանք բացառիկ դեպքեր են, որովհետեւ համանախագահները նման մանդատ չունեն։ Իսկ հետաքննության մեխանիզմը լիազոր մարմին է, որը մատնանշում է հրադադարը խախտող կողմին»։
Շավարշ Քոչարյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են երկու առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում եւ ռազմական գործողությունների վերսկսման բացառում. «Ցավոք, այս պահին երկրորդ առաքելությունը դարձել է առաջնային՝ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողություններ՝ առավել եւս, որ երեք համանախագահ երկրները հանդիսանում են ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը։ Իրենց պատասխանատվությունն է, որ աշխարհի որեւէ ծայրում չլինի պատերազմ, էլ ուր մնաց այն դեպքը, երբ իրենք միջնորդ են։ Եթե նման բան սկսվի, դա ուղղակի ապտակ է մշտական խորհրդի երեք անդամներին»։
Նրա խոսքով, այսօր հաճախ են ասում՝ պետք է դուրս գալ բանակցային գործընթացից, ճանաչել Արցախի անկախությունը, բայց պետք է հասկանալ, որ կա նաեւ երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում։ «Բոլոր հանդիպումների իմաստը հենց դա է՝ պահպանել կայունությունը եւ թույլ չտալ նոր ռազմական գործողություններ։ Այլ բան է, թե Ադրբեջանը ինչպես է այդ ամենը ներկայացնում, նոր բառեր է հորինում եւ իրենց թվում է, թե դրանով ամեն ինչ թաքցնում են, սակայն ամեն ինչ շատ պարզ է եւ հստակ երեւում է»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը իր ապակառուցողական քաղաքականությունը թաքցնելու համար նոր բառեր է փնտրում՝ «առարկայական բանակցություններ», «տրամաբանական քայլեր»։ «Ի՞նչ է դա նշանակում՝ իրենց ստանդարտ մոտեցումն է։ Առարկայական նրանք համարում են միայն այն հարցերը, որ իրենց համար են հետաքրքիր, տրամաբանական համարում են այս մոտեցումը՝ եկեք լուծենք այն հարցերը, որ մեզ է պետք, մնացածի մասին հետո կխոսենք։ Հասկանալի է, որ այստեղ ոչ առարկայական տրամաբանություն կա, ոչ էլ տրամաբանական առարկայություն։ Հասկանալի է, որ նման իրավիճակում խոսել որեւէ առաջընթացի մասին անհնար է»,–ընդգծել է Շավարշ Քոչարյանը։
Անդրադառնալով «Հայաստան—սփյուռք» համաժողովի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ նախարարը ներկայացրել է նույն մադրիդյան սկզբունքները, սակայն, ներկայացնելով հանդերձ, նշաձողը բարձրացրել է երեք կետով։ «Առաջին՝ նախարարը հստակեցրեց, որ եթե խոսքը միջանցքի մասին է, ապա դա պետք է լինի այնպիսի միջանցք, որը հասանելի չի լինի որեւէ զենքի համար։ Երկրորդ՝ եթե տարածքի մասին է, չի կարող լինել այնպիսի քննարկում, որը կսպառնա Արցախի անվտանգությանը։ Երրորդ՝ նախարարը ֆիքսեց Արցախի մասնակցությունը բանակցություններին։ Նա ընդամենը նշաձողը բարձրացրեց այս երեք կետով»,–մանրամասնել է փոխնախարարը։
Անդրադառնալով հարցին՝ չի՞ կարծում, որ ապրիլյան պատերազմից հետո մադրիդյան փաստաթուղթը կորցրել է արդիականությունը եւ նոր փաստաթուղթ է անհրաժեշտ, Քոչարյանը պատասխանել է. «Նոր փաստաթուղթ կարող են առաջարկել միջնորդները։ Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել։ Պատահական չէ, որ հայկական կողմերից մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք ընդունել է Հայաստանը, Արցախը չի ընդունել։ Այսինքն, եթե լինի նոր փաստաթուղթ, ապա դա պետք է գա համանախագահներից, ավելին՝ բոլոր կողմերը պետք է համաձայնվեն որպես հիմք ընդունել։ Կամ առնվազն կողմերից երկուսը պետք է համաձայնվեն։ Իհարկե, մեր ցանկությամբ պետք է լրիվ այլ փաստաթուղթ լիներ, սակայն մենք հասկանում ենք, որ կա միջազգային ձեւաչափ։ Իսկ Ադրբեջանը իր քայլերով ամեն անգամ հակադրվում է այդ ձեւաչափին։ Մենք չպետք է նմանվենք Ադրբեջանին»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 285 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024