ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 16:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 30 » Ժողովուրդը արդյունքներ է սպասում /Հատկապես կոռուպցիան արմատախիլ անելու գործում/
11:42
Ժողովուրդը արդյունքներ է սպասում /Հատկապես կոռուպցիան արմատախիլ անելու գործում/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ, եւ հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ։ 
«Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների եւ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում։ Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարեւոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում։ Սա չափազանց կարեւոր խնդիր է եւ փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության եւ կայացված որոշումներն ի կատար ածելու հետ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝ արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք։ Վարչապետը կարեւորել է պետական եկամուտների ավելացումը եւ ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ։ «Դավիթ Սանասարյանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկն է։ Կարծում եմ, որ այդ հեղափոխական շունչը, բառիս լավ իմաստով, պետք է նաեւ արտահայտվի պետական վերահսկողության ոլորտում։ Ես, պարո՛ն Սանասարյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ։ Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում, եւ մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որեւէ ոլորտում, որեւէ ուղղությամբ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Սանասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար եւ պատիվ համարել մասնակցել պետության հիմքերի առողջացման գործին։ «ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով լիազորված ամբողջ ծավալով ծառայությունն իրականացնելու է լուրջ գործունեություն, եւ վստահեցնում եմ, որ դրանից միայն ու միայն շահելու է պետությունը։ Պետական վերահսկողական այս նորաստեղծ ծառայության հիմնական առաքելությունը պետք է լինի կառավարության, վարչապետի որոշումների եւ հանձնարարականների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, պետական միջոցների արդյունավետ ծախսմանը նպաստելը, կոռուպցիայի հայտնաբերումն ու կազմաքանդումը, ինչը կարեւոր է, եւ մեր քաղաքացիները հենց դա են սպասում»,–ասել է Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ իր գլխավորած ծառայության ուշադրության կենտրոնում է լինելու պետական մարմինների արդյունավետության բարձրացումը, քաղաքացի—պետություն հարաբերություններում նոր որակի մշակույթի ներդրումը եւ «օդում կախված» բազմաթիվ առեղծվածային ու հնչեղություն ունեցող գործերի ուսումնասիրությունն ու թափանցիկության ապահովումը։
Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարեւորել է հանձնարարականների եւ ուղերձների ճիշտ մեկնաբանումը։ «Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ։ Մեր քաղաքական հայտարարությունները նույնպես հաճախ կամ երբեմն սխալ են մեկնաբանվում։ Մասնավորապես, այն, ինչ մենք ասել ենք, ասում ենք եւ կշարունակենք ասել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. շատերը դա մեկնաբանում են որպես «կանաչ լույս» հին ավանդույթների շարունակության համար։ Այս արձանագրումը շատ կարեւոր է. մենք իրականացրել ենք սիրո եւ համերաշխության հեղափոխություն, բայց եթե որեւէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության եւ օրենքի ուժը։ Այսինքն՝ որեւէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն։ Սա շատ կարեւոր արձանագրում է, եւ որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ փորձելու համար՝ արդյո՞ք այս կեցվածքը կարող է որեւէ կերպ նշանակել թուլություն եւ հանդուրժողականություն որեւէ ապօրինի երեւույթի նկատմամբ»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված։ «Նաեւ Պետական վերահսկողական ծառայությունը պետք է այս մթնոլորտն ապահովի։ Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ եւ այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք։ Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետեւ սիրո եւ համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը եւ մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն։ Կարծում եմ, որ դա ծիծաղելի է։ Մենք պետք է հստակ մեր նպատակները ձեւակերպենք եւ արագ ու արդյունավետ, առանց շտապողականության եւ չմտածված քայլերի իրագործենք»,–ասել է վարչապետը՝ հաջողություն մաղթելով Պետական վերահսկողական ծառայությանը։

Դիտումներ: 344 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024