ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 18.01.2019, 16:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [571]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [453]
Մշակույթ [14]
Հասարակություն [756]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [166]
Քաղաքականություն [603]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 20 » «Ջնջել ենք Հայաստանի եւ սփյուռքի միջեւ սահմանը» /Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը «UWC Դիլիջան» քոլեջ/
10:16
«Ջնջել ենք Հայաստանի եւ սփյուռքի միջեւ սահմանը» /Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը «UWC Դիլիջան» քոլեջ/

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «UWC Դիլիջան» քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով վերջիններիս՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից։ «Իմ կարծիքով՝ շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին։ Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով կարողանում է ինքն իրեն ստիպել գործել, ինչ—որ բան անել եւ ուղղակի չմնալ տեղում նստած՝ սպասելով ինչ—որ ուրիշ մեկի անելիքների արդյունքներին։ Ինչո՞ւ եմ ես սա հիշում եւ մեջբերում, որովհետեւ կարծում եմ՝ հենց «ներուժ» բառն արտահայտում է այս ամբողջ տրամաբանությունը, որովհետեւ մենք ուժեղ եւ հաջողակ ենք այնքանով, որքանով մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ—որ բան անել եւ չսպասել ինչ—որ ուրիշ մեկի անելիքին։ Հետեւաբար, սա է նաեւ այն առանցքային տրամաբանությունը, որ այսօր մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում գործարկել։ Մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ—ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել սպասելու փոխարեն՝ գործել, մենք ուզում ենք այնպես անել, որ ոչ թե քաղաքացիները սպասեն, թե երբ է, օրինակ, կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն, այլ իրենք ուղղակի վեր կենան եւ անեն իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ այս հանդիպումն ընկալում է հենց այդ համատեքստում։ «Ես սա ընկալում եմ որպես հրավեր ուղղված բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ձեր բաժին տնտեսական հնարավորությունը։ Շատ կարեւոր հարց է՝ ի՞նչ է Հայաստանի նոր կառավարությունը տալիս եւ առաջարկում սփյուռքին։ Մենք սփյուռքին առաջարկում ենք նույնը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Առաջարկում ենք հնարավորություն, որովհետեւ եթե հնարավորությունների հասանելիության տրամաբանությամբ նայենք, ապա Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, եթե ոչ քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետությունում ապրելով, իրենք էլ ինչ—որ առումով եղել են սփյուռքահայ։ Ինչո՞ւ, որովհետեւ նրանք հասու չեն եղել այն հնարավորություններին, որոնց հասու պիտի լինի քաղաքացին։ Մենք այսօր շատ ենք խոսում սփյուռքին հնարավորություններ տալու մասին։ Ես հարցն այդպես չեմ ձեւակերպում, որովհետեւ չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ, ահա, սփյուռքի երիտասարդությանը հնարավորություն ենք տալիս՝ միեւնույն ժամանակ մոռանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող երիտասարդներին։ Սա շատ նուրբ պահ է, որովհետեւ որն է մեր հեղափոխության առանցքային իմաստը Հայաստան—սփյուռք հարաբերություններում։ Մեր հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլեւս ջնջված է, այլեւս չկա Հայաստան եւ սփյուռք, այլեւս կա մեկ ամբողջական հայություն, եւ մեր խնդիրն է հենց դա արձանագրելը»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարության առանցքային նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում հասու լինի հնարավորություններին։ «Ի վերջո, երբ ասում եմ, որ բազմաթիվ մարդիկ ապրելով Հայաստանում՝ ըստ էության ապրել են սփյուռքում, նկատի ունեմ հետեւյալը. բազմաթիվ մարդիկ մտածել են, որ այս երկրում ապագա չկա, այստեղ ամեն ինչ անիմաստ է, մեկ է, այստեղ ոչ մի բան չի փոխվի։ Այս կետից է, երբ մարդու մոտ սկսվում է արտագաղթելու պրոցեսը։ Արտագաղթելը մի օրվա որոշում չէ, այնպես չէ, որ առավոտյան արթնանում ես, սուրճ խմում եւ ասում՝ գնամ ճամպրուկներս հավաքեմ ու մեկնեմ։ Դա շատ երկար պրոցես է, բարդ հոգեբանական որոշումների, իրադարձությունների շղթա է։ Այնպես որ, այո, մենք էլ շատ դեպքերում, ըստ էության, եթե ոչ ֆիզիկապես, առնվազն մտովի սփյուռքում ենք ապրել այն առումով, որ հեռու ենք զգացել մեզ՝ մեր իսկ երկրում հնարավորություններ ունենալուց։ Եվ հետեւաբար մեր հեղափոխության առանցքային իմաստը հենց սա է. մենք ջնջել ենք սփյուռքի եւ Հայաստանի միջեւ սահմանը, որովհետեւ մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար։ Եվ կառավարության ամենակարեւոր առաքելությունը դա է՝ մարդկանց մղելը հաջողությունների։ Կառավարության ամենամեծ խնդիրն է քաջալերել մարդուն, օգնել նրան, որ նա հաղթահարի փակուղին, հուսահատությունը եւ ինքն իր մեջ նաեւ քաղաքական մթնոլորտի, քաղաքական ուղերձի բերումով այնպիսի մի ներուժ ձեւավորի, որ այդ ներուժն ամեն մեկին կարողանա ստիպել ի վերջո գործել՝ սպասելու փոխարեն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ հեղափոխությունը հենց դա է, երբ ոչ թե սպասում ենք ինչ—որ մեկի գործողությանը, որի արդյունքում կստանանք ինչ—որ նոր բան, այլ ինքներս ենք գործում եւ մեր, մեր երկրի համար ստեղծում ինչ—որ բան։ «Հետեւաբար ես համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ունենք մեծ ներուժ, եւ այդ ներուժի արտահայտությունը հետեւյալն է՝ ոչ թե սպասել, որ ուրիշները մեր փոխարեն որոշումներ կայացնեն եւ որոշեն մեր ճակատագիրը, այլ մենք հասկանանք եւ գիտակցենք, որ ունենք բավարար կամք, ուժ, հմտություն, իմաստություն եւ խելք ինքներս մեր ճակատագիրը որոշելու, ինքներս մեր հաղթանակները կերտելու, որովհետեւ մենք այլեւս արդեն որպես ժողովուրդ սովորել ենք հաղթելուն, եւ այդ սովորությունից ոչինչ մեզ հետ չի սովորեցնի։ Այնպես որ, մեզ բոլորիս մաղթում եմ նորանոր հաղթանակներ»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանն ու արդյունավետության բարձրացմանը, Հայաստան—սփյուռք հարաբերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, վենչուրային կապիտալի ներգրավմանը եւ այլ թեմաների։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «ՆերՈւժ» ծրագրին մասնակից մի քանի ստարտափների գործունեությանն ու ծրագրերին։ «ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18—35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար։ Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաեւ մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու եւ դրանք իրագործելու համար։
Ծրագրին մասնակցում են մոտ 70 ստարտափներ, որոնցից 50—ը՝ սփյուռքից։ Այն անցկացվում է Հայաստանում՝ «UWC Դիլիջան» քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17–21—ը։ Հաղթողները կստանան մինչեւ 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաեւ իրավական ու հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն «FAST» ստարտափ—ստուդիային՝ չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից եւ աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառության հնարավորություն եւ այլն։ Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից եւ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։
Քառօրյա միջոցառման գերակա նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի եւ հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության եւ ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը։ Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019