ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 20:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 6 » Կամուրջ Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջեւ /Վատիկանում հանդիսավորությամբ բացվել է սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը/
12:51
Կամուրջ Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջեւ /Վատիկանում հանդիսավորությամբ բացվել է սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը/

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը։ Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Catholic News Agency»—ի հետ զրույցում դեսպան Մինասյանը ընդգծել է իրադարձության կարեւորությունը։ «Սուրբ Գրիգոր Նարեկացին կամուրջ է։ Նա կամուրջ է Հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ։ Նա կամուրջ է մեր երկու իրականությունների եւ, ինչը շատ կարեւոր է, երկու աշխարհների միջեւ՝ հայկական եւ արեւմտյան։ Նա կամուրջ է Արեւելքի ու Արեւմուտքի, երկրի ու երկնքի միջեւ»,–ասել է դեսպան Միքայել Մինասյանը։
ՀՀ դեսպանը նշել է, որ արձանի տեղադրմամբ կարծես Վատիկանում տեղադրվում է Հայաստանի մի մասնիկը, որովհետեւ «սուրբ Գրիգոր Նարեկացու ներկայությունը հայ ժողովրդի առօրյա կյանքում շատ մեծ է»։
Արձանի տեղադրումը նաեւ խորհրդանշում է Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարեւորությունը։
«Մեր դիվանագիտական հարաբերությունները 25 տարվա պատմություն ունեն եւ միեւնույն ժամանակ՝ 1700 տարվա պատմություն, որովհետեւ միայն Սուրբ Աթոռի եւ ՀՀ հարաբերությունները չեն, այլեւ հայկական եւ կաթոլիկ աշխարհների հարաբերությունները»,–ասել է դեսպան Մինասյանը։
Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի եւ ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնում։ 
Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն՝ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024