ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 16 » Կամուրջներ Հայաստանի հետ /Գերակայությունները ՀՀ—ԵՄ հարաբերություններում/
10:48
Կամուրջներ Հայաստանի հետ /Գերակայությունները ՀՀ—ԵՄ հարաբերություններում/

«ՀՀ ԱԳՆ—ն, կառավարությունը մեծապես կարեւորում են քաղհասարակության ներգրավվածությունը ինչպես ԵՄ հետ տարբեր ոլորտներում նախաձեռնությունների շրջանակում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների ծրագրին։ Քաղհասարակությունն իր կարեւոր դերակատարությունն ունի ՀՀ—ԵՄ համագործակցության խթանման հարցում»,–«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ—Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
Ներկայացնելով Երեւանի եւ Բրյուսելի միջեւ տեղի ունեցած եւ ունեցող զարգացումներն ու փոխգործակցությունը, փոխնախարարը դրանք բնորոշել է բավականին ինտենսիվ։ Նա նշել է, որ վերջին շրջանում ԵՄ—ի հետ ավելի աշխուժացել են քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները, բարձր մակարդակի շփումները։
Խոսելով ՀՀ—ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի բանակցությունների մասին, փոխնախարարն ասել է, որ արդեն կայացել է քաղաքական, ոլորտային, առեւտրային հարցերի շուրջ բանակցային մի քանի փուլ, որոնք կարելի է բնութագրել արդյունավետ, իսկ բանակցային գործընթացը՝ դինամիկ։
«Մեր նպատակն է բանակցությունների արդյունքում ձեւավորել Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները կարգավորող իրավական հիմք, ինչը կարտացոլի ինչպես Եվրամիության հետ նախորդ քննարկումների բովանդակությունը, այնպես էլ այսօրվա մեր հարաբերությունների խորությունը եւ էությունը»,–նշել է նա՝ հավելելով, թե ակնկալում են տեսանելի, որ ապագայում կկարողանան ավարտին հասցնել այս կարեւորագույն գործընթացը։
Կարեն Նազարյանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորոտ ստեղծելու հանձնառությունը։
«Եվրամիությունը կամուրջներ է կառուցում Հայաստանի հետ։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ հնարավոր է լինել մեկ այլ ինտեգրման գործընթացի անդամ եւ լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ։ Հայաստանը դիտարկվում է որպես նմանատիպ օրինակ»,–ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Ըստ նրա, ՀՀ—ԵՄ հարաբերություններում բավական բազմազբաղ շրջան է, օրակարգը բավականին հավակնոտ է։
«Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նոր ընթացք կստանան, ազդակները, որոնք գալիս են բնակչությունից, պաշտոնյաներից, ընթացք կստանան։ Մենք տեսնում ենք, որ քաղաքացիները ուզում են, որ Եվրամիությունն ավելի մոտ լինի Հայաստանին, հույս ունենք՝ երկխոսությունը կվերածվի ավելի շոշափելի արդյունքների, ձեռքբերումների»,–ընդգծել է նա։
Խոսելով Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին՝ ասել է. «Խոսվում է Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովի պատրաստման աշխատանքների մասին, որտեղ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դրված է գերակայությունների ցանկում, որը մենք պետք է իրագործենք մինչեւ 2017 թվականը՝ հաջորդ գագաթնաժողովը»։
ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնավորեցրել է ԵՄ քաղաքականության բովանդակությունը եւ էությունը նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում։ Նա ներկայացրել է այն գերակայությունները, որոնց ուղղությամբ իրենք աշխատում են։ Դրանցից են Հայաստանի տնտեսական կայունացումը, պատշաճ կառավարումը, կապը Եվրոպայի հետ տարբեր ոլորտներում՝ մշակութային փոխանակում, մտավոր կապ, ենթակառուցվածքներ եւ այլն, անվտանգության գոտում համագործակցությունը, աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 24 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017