ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » Կանայք տեղական ինքնակառավարման մեջ
18:04
Կանայք տեղական ինքնակառավարման մեջ

Հայ հասարակության մեջ կնոջ դերը մշտապես բարձր է գնահատվել։ Ժամանակակից աշխարհի միտումներին համընթաց փորձ է արվում մեծացնել հայ կնոջ ներգրավվածությունը նաեւ քաղաքական եւ ղեկավար պաշտոններում։ Պարզելու համար Հայաստանում տեղական կառավարման մեջ կանանց ներգրավվածության աստիճանը, Կովկասի ինստիտուտի կողմից մի շարք մարզերում կատարվել է հետազոտություն։ Այն իրականացվել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի եւ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի կովկասյան գրասենյակի աջակցությամբ։ Ուսումնասիրության համար օգտվել են 2005 թվականից անցկացված տեղական ինքնակառավարման բոլոր ընտրությունների տվյալների շտեմարանից, թվով 3430 ընտրություն, ինչպես նաեւ անցկացվել են 90 հարցազրույցներ եւ 10 ֆոկուս խմբերի հետազոտություններ։
Երեկ Կովկասի ինստիտուտում անցկացվեց «Կանայք Հայաստանի տեղական ինքնակառավարման մեջ» կլոր սեղան—քննարկում, որի ընթացքում Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները։ Նա նշեց, որ տեղական ինքնակառավարման մեջ կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշը հատուկ է առավելապես սահմանամերձ շրջաններին, ինչպես նաեւ փոքր համայնքներին։ Այսպես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններում մեծ է կանանց թիվը Լոռու եւ Սյունիքի մարզերում, համապատասխանաբար 14 եւ 17 տոկոս։ Նվազագույն ցուցանիշը գրանցվել է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում։
Ներգրավվածության բարձր մակարդակի վրա ազդող գործոններից կարելի է առանձնացնել անբավարար սոցիալական վիճակը, արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց մեծ հոսքը, մարդկային ռեսուրսների պակասը եւ այլն։
Որոշ դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնում կանանց ընտրվելու գործում առանցքային դեր է խաղացել ընտրարշավի կազմակերպմանը ցուցաբերած աջակցությունը։ Սակայն տնտեսապես զարգացած եւ Երեւանին մոտ գտնվող համայնքներում կանանց մասնակցությունը բավականին ցածր է։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչ տեղական ինքնակառավարման ղեկավար մարմիններում ընտրվելը այդ կանայք հիմնականում հանդիսացել են գյուղապետարանի աշխատակիցներ, ներգրավված են եղել վարչական աշխատանքի մեջ մարզի մակարդակով կամ էլ եղել են դպրոցի ուսուցչուհիներ։ Կին ղեկավարները իրենց գործունեության ընթացքում սովորաբար ուշադրություն են դարձնում սոցիալական եւ հումանիտար հարցերին, ի տարբերություն տղամարդկանց, ում ուշադրության կենտրոնում տնտեսական, ինչպես նաեւ խոշորամասշտաբ ծրագրեր են։
Տեղական մակարդակում կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնելու առումով ամենահամապատասխան թեկնածուները 40—ից ոչ երիտասարդ, բարձրագույն կրթությամբ եւ համայնքում հարգված կանայք են։
Քանի որ կանայք ավելի հաճախ հաջողության են հասնում փոքր համայնքներում, ապա հետազոտությունն անցկացրած մասնագետները մտագոհություն են հայտնում, որ համայնքների խոշորացումը պարունակում է տեղական մարմիններում կանանց ներկայացուցչության կրճատման վտանգ։
Հետազոտության արդյունքների ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում։ Ներկաներից մեկը նշեց, որ ղեկավար պաշտոններում գտնվող բոլոր տղամարդիկ ամուսնացած են, ապա հռետորական հարց տվեց, թե քանի ղեկավար կին ունի ընտանիք։ Պատասխանելով «ՀՀ»—ի այն հարցին, թե, արդյոք, փոխպայմանավորված չեն Սյունիքի եւ Լոռու մարզերում տեղական ինքնակառավարման ղեկավար մարմիններում կանանց բարձր ներգրավվածությունը եւ նույն այդ մարզերում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը, եւ որն է առաջնային՝ տեղական ինքնակառավարման մեջ կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացումը, թե ընտանիքիների ամրության պահպանումը, ծրագրի ղեկավար Նինա Իսկանդարյանը նշեց, թե դրանք ոչ թե պայմանավորված են, այլ զուգահեռ են ընթանում։ Սակայն նման եզրակացության համար, թերեւս, անհրաժեշտ է կատարել խորքային եւ համապարփակ ուսումնասիրություն։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 506 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024