ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » «Կանգնեցիք գյուղացու կողքին» /Մարզպետը շնորհակալություն է հայտնում/
10:48
«Կանգնեցիք գյուղացու կողքին» /Մարզպետը շնորհակալություն է հայտնում/

Երեկ Արմավիրի մարզում՝ Սարդարապատի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը սկսվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը ներկայացրեց մարզի 2013թ. հինգ ամիսների սոցիալ—տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ իր ղեկավարած մարզում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրեց մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։
Մազպետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին եւ կառավարությանը մայիսի 12—ին տեղի ունեցած կարկտահարությունից հետո Արմավիրի մարզի բնակչությանը սատար կանգնելու համար։ 
«Եթե նման մոտեցում չլիներ, մենք շատ դժվար վիճակում կլինեինք։ Կանգնեցիք գյուղացու կողքին, եւ մենք կարողացանք ինչ—որ կերպ լուծում տալ առկա խնդիրներին»,– ասաց մարզպետը։
Ա. Ղահրամանյանը անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, նշեց, որ 2013թ. գյուղատնտեսական տարին սկսվել էր բարեհաջող եւ գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք։ Սակայն, 2013թ. ապրիլի 23—ի լույս 24—ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվեցին մարզի 29 համայնքների 1827 հա տարածության վրա աճեցված մշակաբույսերը՝ 20—90%—ով։
Մայիսի 12—ին, 17—ին, ինչպես նաեւ մնացած օրերին տեղի ունեցած կարկտահարությունը եւս լուրջ վնաս հասցրեց մարզի գյուղատնտեսությանը։ Մարզային հանձնաժողովը գույքագրել է 50%—ից բարձր վնասված 46 համայնքների հողատարածությունները։ 46 համայնքներում 12787 հողօգտագործողների կողմից մշակվող 11137 հա հողատարածությունները վնասվել են կարկտահարությունից, որի հասցրած վնասը գնահատվում է շուրջ 25.3 մլրդ դրամ։
Ա.Ղահրամանյանի խոսքերով՝ կարկտահարության հասցրած վնասները հնարավորինս մեղմելու, հողօգտագործողներին համակողմանի աջակցելու, ինչպես նաեւ հետագայում աղետների վնասները մեղմելու նպատակով մարզպետի եւ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ՝
1) Վնասված ցանքատարածությունների վերականգնման նպատակով մարզի 48 համայնքներին անվճար տրամադրվել են 24 տոննա բանջար—բոստանային, տեխնիկական եւ կերային մշակաբույսերի սերմացուներ, ինչպես նաեւ 56200 հատ լոլիկի, պղպեղի եւ սմբուկի սածիլներ։
2) Խիստ վնասված 24 համայնքների հողօգտագործողներին անվճար հատկացվել է 56.4 կգ «ԷԿՈ գել» աճի կարգավորիչ, որն օգտագործվել է շուրջ 1000 հա խաղողի այգիների սնուցման, ինչպես նաեւ 900կգ բանջար—բոստանային մշակաբույսերի սերմերի մշակման նպատակով։
3) Առավել տուժած 4 համայնքներում՝ Ալաշկերտ, Արեւիկ, Նալբանդյան, Հայկավան, 25 հա խաղողի սեղանի սորտի տարածություններում անվճար իրականացվել են արտաարմատային սնուցման եւ բուժման աշխատանքներ։
4) Հողօգտագործողների կողմից մշակվող հողատարածությունների հողի հարկի, վարձավճարի, ինչպես նաեւ ոռոգման ջրի գումարների փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է համապատասխանաբար 207 եւ 650.1 մլն դրամ։
5) Տուժած հողօգտագործողների արտարժույթով ունեցած վարկերը վերաձեւակերպվելու են դրամային վարկերով եւ սուբսիդավորվելու են ՀՀ կառավարության կողմից, ինչպես նաեւ անհատական մոտեցմամբ իրականացվելու է վարկերի վճարման ժամկետների երկարաձգում։
6) Հետագայում կարկտահարության դեպքերը նվազեցնելու նպատակով մարզում կառուցվելու է եւս 50 հակակարկտային կայան, եւ 15 համայնքներում գործող 30 համայնքային սեփականության հանդիսացող կայանները հանձնվելու են ՀՀ ԱԻ նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ—ի կառավարմանը, որի վերաբերյալ համայնքների ավագանիները կայացրել են համապատասխան որոշումներ։
Կատեգորիա: Մարզային | Դիտումներ: 526 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024