ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 17:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 7 » Կապերը խորացնելու պատրաստակամություն /ՆԱՏՕ—ի ԽՎ—ի հայկական պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել/
11:18
Կապերը խորացնելու պատրաստակամություն /ՆԱՏՕ—ի ԽՎ—ի հայկական պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել/

ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մայիսի 25—28—ը Վարշավայում մասնակցել են կառույցի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։
Ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Կորյուն Նահապետյանը, նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել կարեւոր հարցեր եւ զեկույցների նախագծեր, որոնց քննարկումներին ակտիվ մասնակցել են նաեւ հայ պատվիրակները։ Հարցերը, որոնք նախապես քննարկվել են հինգ հանձնաժողովներում, վերաբերել են ՆԱՏՕ—ի եւ արեւելյան, եւ հարավային ուղղություններին, փախստականների հոսքերի կառավարմանը, հատուկ ծառայությունների գործողությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեծացման կարեւորությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ ոլորտների։
Լիագումար նիստում ելույթներ են ունեցել Լեհաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի երկու պալատների նախագահները։ Հայկական պատվիրակության ղեկավարն առանձնացրել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթն ու նշել, որ հարցերի փուլում հետաքրքրվել է ՆԱՏՕ—ի կողմից գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությամբ, որը վերաբերում է Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական, ռազմական, ճգնաժամային կառավարման գործողություններին պետությունների մասնակցությանը։ Պատվիրակության ղեկավարն այս համատեքստում լրագրողներին հիշեցրել է, որ ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում համագործակցություն է նախատեսված հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամային կառավարման գործողությունների հարցում։
Յենս Ստոլտենբերգը հնարավոր է համարել մեր երկրի հետ համագործակցությունն ու աջակցության տրամադրումն այս ձեւաչափում։
Քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկումներում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին։ Կորյուն Նահապետյանը պարզաբանել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այս փուլում փոփոխության չի ենթարկվել եւ ըստ էության մնալու է անփոփոխ՝ շարունակելով իր կամրջող դերակատարությունը երկու տարբեր կառույցներում՝ ԵԱՏՄ—ում եւ ԵՄ—ում։ «Հայաստանը, լինելով ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ—ի հետ»,— ասել է Կորյուն Նահապետյանը։
Հայաստանի հետ հարաբերությունների խորացման պատրաստակամություն է հայտնել նաեւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ կարեւորելով խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը։
Պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մեջբերել է Յենս Ստոլտենբերգի խոսքերը, ըստ որոնց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ իրենք պատրաստ են խորացնելու հարաբերությունները մեր երկրի հետ։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 349 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024