ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 26 » Կառավարությունում տեղի է ունեցել կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն
15:57
Կառավարությունում տեղի է ունեցել կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ 2016 թ. հուլիսի 7–ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ եւ դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ։
Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների եւ առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման եւ հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ։ Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները։
Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր եւ ըստ անհրաժեշտության վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը։

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024